Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 29 ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ. 1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի իրավունքներն են` 1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը. 2) իր գործունեության գնահատականներին ու ծառայողական գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթերին ծանոթանալը և դրանց առնչությամբ բացատրություններ ներկայացնելը. 3) ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը. 4) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը. 5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայողական քննություն պահանջելը` իր նկատմամբ անհիմն մեղադրանքների և կասկածանքների վերացման նպատակով. 6) առողջության պահպանությունը. 6.1) ծառայության համար համարժեք վարձատրություն ստանալը. 7) սոցիալական ապահովությունը. 8) իրավական պաշտպանությունը. 9) պաշտոնի և կոչումի` սահմանված կարգով բարձրացումը. 10) սահմանված կարգով և դեպքերում պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը. 11) ատեստավորման արդյունքները բողոքարկելը. 2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է ունենալ նաև օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ իրավունքներ: |