Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 19 Սահմանափակումների կիրառումը և հայտնաբերված անհամապատասխանությունների վերացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցները. 1. Պետական վերահսկողության ընթացքում սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումներ հայտնաբերվելու դեպքում լիազոր մարմինը կիրառում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակումներ, հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ տալիս է հանձնարարականներ (կարգադրագրեր) և (կամ) առաջադրանքներ` սահմանելով կատարման ժամկետներ. 2. Լիազոր մարմինը` 1) փոխադրման, պահպանման կամ իրացման փուլերում վտանգավոր սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութեր հայտնաբերելու դեպքերում որոշում է ընդունում դրանց իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ այլ կերպ այն չեզոքացնելու (օգտահանելու) մասին. 2) սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով և դեպքերում որոշում է ընդունում արտադրությունը կամ արտադրության առանձին գործառույթները կասեցնելու մասին. 3) օրենքով սահմանված դեպքերում և կարգով կասեցնում կամ արգելում է սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների շուկայահանումը, ներմուծումը, արտահանումը կամ տարանցիկ փոխադրումը. 4) արգելում է առանց լաբորատոր փորձաքննությունների տվյալների կամ փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա տրված եզրակացության նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրված կամ օգտագործվող սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծումը, կիրառումը, սննդամթերքի մշակումը և արտադրությունը. 5) արձակում է սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ոչնչացման կամ օգտահանման կարգադրագրեր, եթե վերջիններս վտանգավոր են կամ վնասակար են առողջությանը կամ պիտանի չեն ըստ նշանակության օգտագործման համար, և ներմուծվող ապրանքը հնարավոր չէ վերադարձնել. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 19 6) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված, բացառությամբ «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծվածների, ժամկետանց, արգելված պեստիցիդների և ագրոքիմիկատների հայտնաբերման դեպքում որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետությունում չգրանցված, բացառությամբ «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծվածների, ժամկետանց, արգելված պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ այլ կերպ չեզոքացնելու մասին, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում այդ աշխատանքների կատարման նկատմամբ. 7) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն չանցնելու կամ այդ անձանց սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության կամ սահմանված կարգով լրացված չլինելու դեպքում լիազոր մարմինը որոշում է ընդունում տվյալ անձանց աշխատանքի չթույլատրելու մասին` մինչև խախտումը վերացնելը. 2.1. Պետական սահմանի անցման կետերում սույն հոդվածով նախատեսված պետական վերահսկողության գործառույթներն իրականացնում են մաքսային մարմինները՝ որպես սահմանային պետական վերահսկողություն պետական սահմանի անցման կետերում. 3. Կենդանիների առողջության պաշտպանության նպատակով լիազոր մարմինը կիրառում է սահմանափակման և ոչնչացման հետևյալ միջոցները` 1) կենդանիների մեկուսացում. 2) կարանտին. 3) կենդանիների և բեղմնավորիչ նյութերի, կենդանական ծագման հումքի և մթերքի, կերատեսակների, համակցված կերերի և չվարակազերծվող թափոնների ոչնչացում. 4) կենդանական ծագման կողմնակի արտադրանքի տնօրինում և պահեստավորում կամ ոչնչացում. 5) ախտորոշման նպատակով կենդանիների սպանդ. 6) կենդանիների սանիտարական սպանդ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 19 7) վարակի տարածման և վերացման գործընթացում անհրաժեշտ թափառող շների, կատուների և վայրի այլ կենդանիների անասնաբուժասանիտարական անվտանգության պայմանների ապահովմամբ հեռացում, մեկուսացում կամ ոչնչացում. 4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումների վերաբերյալ որոշումներ լիազոր մարմնի անունից ընդունում է լիազոր մարմնի ղեկավարը, նրա համապատասխան տեղակալը(ները), պետական վերահսկողություն իրականացնող համապատասխան ստորաբաժանման կամ տարածքային մարմնի ղեկավարները, իսկ սույն հոդվածի 2.1-ին կետով նախատեսված դեպքում՝ նաև մաքսային մարմնի ղեկավարը, նրա համապատասխան տեղակալը, մաքսային հսկողության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը. 5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները ստուգման վերաբերյալ վարույթի շրջանակներում կիրառվում են օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքներով կազմված ակտի հիման վրա. 6. Սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը, անասնաբուժական (բացառությամբ կենդանիների) և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքները, պեստիցիդները և ագրոքիմիկատները պիտանիության ժամկետի, մակնշման, պահպանման պայմանների, ինչպես նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հայտնաբերված տեխնիկական կանոնակարգերով նախատեսված պահանջներին չհամապատասխանելու դեպքերում օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացքում` ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (տեսուչի) գրավոր եզրակացության հիման վրա ընդունվում են ապրանքի իրացումը կասեցնելու մասին կարգադրագրեր, որոնք գործում են մինչև հայտնաբերված խախտման վերացումը. 7. Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները կարող են կիրառվել սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների հետ զուգահեռ: |