Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 207 Կենտրոնական բանկի հեռակա վերահսկողությունը. 1. Հեռակա վերահսկողություն իրականացնելու նպատակով Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտով սահմանում է սույն օրենքով և իր նորմատիվ իրավական ակտերով նախատեսված հաշվետվությունների, տեղեկանքների, բացատրագրերի և նման այլ փաստաթղթերի ներկայացման կարգն ու ժամկետները: Սույն կետով նախատեսված փաստաթղթերի համար կարող է սահմանվել ներկայացման էլեկտրոնային եղանակ. 2. Հաշվետվությունները, տեղեկանքները, բացատրությունները և նման այլ փաստաթղթերը Կենտրոնական բանկի սահմանած կարգով մատչելի են դարձվում հասարակությանը, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ: Կենտրոնական բանկն իրավասու է սույն կանոնից բացառություններ սահմանել, եթե գտնում է, որ այդ փաստաթղթերի հրապարակայնությունը կարող է վտանգել ներդրողների օրինական շահերը կամ հանգեցնել պետական, բանկային, առևտրային գաղտնիքի կամ ծառայողական տեղեկությունների բացահայտմանը. 3. Սույն օրենքի 206-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու, ուշացումով, սահմանված կարգի էական այլ խախտումներով կամ ոչ լիարժեք փաստաթղթեր ներկայացնելու դեպքում Կենտրոնական բանկը, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, տալիս է նախազգուշացում՝ թույլ տված խախտումը Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում վերացնելու և (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական: |