Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 ԳՐԱՎԱՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ. Գրավատան վարկային միջոցների աղբյուր են համարվում սեփական միջոցները, մասնակիցներից ներգրավված փոխառությունները, բանկերից և այլ կազմակերպություններից ստացված վարկերն ու փոխառությունները: Գրավատունը` ա) գրավատնային գործունեություն է իրականացնում միայն լիցենզիայում նշված տարածքում (հասցեում), ընդ որում, գրավատան կողմից այլ տարածքներում գրավատնային գործունեություն իրականացնելը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում. բ) փոքրածավալ իրեր հանդիսացող գրավադրված (ի պահ հանձնված) գույքը պահպանում է գրավատան տարածքում գտնվող երկաթբետոնյա պատերով (ծածկով) առանձնացված սենյակի չհրկիզվող պահարաններում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում` վերջինիս հետ կնքված պայմանագրի համաձայն. գ) մեծածավալ իրեր հանդիսացող գրավադրված (ի պահ հանձնված) գույքը պահպանում է սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքով իրեն պատկանող երկաթբետոնյա պատերով (ծածկով) առանձնացված տարածքում, որը պետք է համապատասխանի սույն մասի «ե» ենթակետի պահանջներին. դ) իրականացնում է գրավ ընդունած շարժական գույքի, ինչպես նաև ի պահ հանձնված գույքի ապահովագրություն բնական աղետներից, հրդեհից, կողոպուտից, գողությունից և ավազակային հարձակումից` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ ապահովագրական ընկերությունում. ե) ապահովում է գրավատան տարածքի պաշտպանությունը պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերով. զ) իր տարածքը պաշտպանելու նպատակով աշխատանքային ժամերին իրականացնում է պահպանության ծառայություն, որի աշխատակիցները նկատելիորեն տարբերվում են իրենց միասնական համազգեստով: Օրենքով սահմանված կարգով նրանք կարող են ստանալ զենք կրելու իրավունք. է) լիցենզիա ստանալուց հետո յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան տուրքի գումարը` մինչև այդ ժամկետի սկիզբը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 ը) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված բանկերից և այլ կազմակերպություններից ստացված վարկերի և փոխառությունների, մասնակիցներից ներգրավված փոխառությունների և դրանց մուտքը հաստատող փաստաթղթերի, սույն հոդվածի 2-րդ մասի «դ» ենթակետով սահմանված ապահովագրական պայմանագրերի, դրանցում կատարված փոփոխությունների և լրացումների մասին տեղեկացնում է լիազոր մարմնին` համապատասխան պայմանագրերը կնքելուց կամ դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարելուց հետո` 15 օրվա ընթացքում, գրավոր ձևով` կցելով պայմանագրի կամ դրանում փոփոխությունների (լրացումների) պատճենը. ը.1) չպետք է ունենա դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն (եթե այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ) ունեցող 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակից կամ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն (եթե այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ) ունեցող ղեկավար. ը.2) չպետք է ունենա 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակից, իրական շահառու կամ ղեկավար, որոնք կամ որոնց փոխկապակցված անձինք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ այդ անձանց՝ որպես գրավատան կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի կամ որպես ղեկավարի գործողությունները կարող են հանգեցնել այդ գրավատան սնանկացման կամ ֆինանսական վիճակի վատթարացման կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկման. ը.3) չպետք է ունենա 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակից կամ ղեկավար, որը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 թ) կանոնադրությունում տեղի ունեցած փոփոխությունների մասին գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին, այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում` կցելով փոփոխության պատճենը: |