FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

Լիազոր մարմնի լիազորությունների իրականացման կարգը հսկողություն իրականացնող այլ մարմնի միջոցով.
1. Եթե օրենքով սահմանված է հսկողություն իրականացնող այլ մարմին, ապա հսկողություն իրականացնող այդ մարմինը լիազոր մարմնին տրամադրում է իրավաբանական անձանց անձնական տվյալներ մշակող էլեկտրոնային համակարգերը բավարար պաշտպանության մակարդակ ունեցող ճանաչելու վերաբերյալ եզրակացություն.
2. Եթե օրենքով սահմանված է հսկողություն իրականացնող այլ մարմին, ապա լիազոր մարմինն անձնական տվյալների պաշտպանության մասին դիմումները, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ տեղեկությունները փոխանցում է հսկողություն իրականացնող այդ մարմնին.
3. Հսկողություն իրականացնող այլ մարմինն անձնական տվյալների պաշտպանության ոլորտում իր կայացրած որոշումները կամ անձնական տվյալների պաշտպանության ուղղությամբ կատարված գործողությունների մասին տեղեկությունները սեղմ ժամկետում ուղարկում է լիազոր մարմին.
4. Հսկողություն իրականացնող այլ մարմնի որոշումները, գործողություններն ու անգործությունը լիազոր մարմինը կարող է բողոքարկել դատական կարգով: