FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  28

Ընդհանուր դրույթներ.
1. Հանձնաժողովը վարչական վարույթն իրականացնում է սույն օրենքի, ճյուղային օրենքների, իսկ դրանցով ուղղակիորեն նախատեսված դեպքերում՝ hանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համաձայն։ Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման համար սույն հոդվածում նշված ակտերով առանձնահատկություններ սահմանված չլինելու դեպքում համապատասխան հարաբերությունների նկատմամբ կիրառելի են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված իրավակարգավորումները.
2. Հանձնաժողովի կողմից վարչական գործերի և վարչական վարույթի արդյունքով ընդունված վարչական ակտերի հաշվառումն իրականացվում է միասնական էլեկտրոնային գրանցամատյանի վարմամբ.
3. Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի վերաբերյալ գործերի կազմման, դրանց վերաբերյալ գրանցամատյանների վարման, ինչպես նաև վարչական ակտերի հաշվառման ու պահպանման կարգը սահմանում է հանձնաժողովը.
4. Վարչական վարույթի շրջանակում կայացված՝ հանձնաժողովի անհատական բնույթ կրող գրավոր որոշումներն ընդունման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնվում են վարույթի մասնակիցներին։