Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 47 Դատախազի իրավունքները. 1. Դատախազն իրավունք ունի՝ 1) ծանոթանալու իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատագրերին և այլ փաստաթղթերի, ինչպես նաև ներկայացնելու պարզաբանումներ. 2) պաշտոնեական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով ստանալու անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր. 3) իր իրավասության սահմաններում քննարկելու հարցեր և ընդունելու որոշումներ. 4) ստանալու օրենքով նախատեսված վարձատրություն, հավելավճարներ և այլ վճարներ. 5) իրավական պաշտպանության, սոցիալական պաշտպանության և ապահովության. 6) օրենքով սահմանված կարգով ծառայողական առաջխաղացման և դասային աստիճանի բարձրացման. 7) վերապատրաստվելու սահմանված կարգերով և դեպքերում պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին. 8) առաջարկություններ ներկայացնելու դատախազության գործունեության կատարելագործման վերաբերյալ. 2. Դատախազն ունի օրենքով նախատեսված այլ իրավունքներ: |