FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  49

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ.
1. Ընկերությունն իրավունք ունի որոշում ընդունել (հայտարարել) տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան շահութաբաժինների վճարման մասին, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով և կանոնադրությամբ: Ընկերությունը պարտավոր է վճարել բաժնետոմսերի յուրաքանչյուր տեսակի կամ դասի համար հայտարարված շահութաբաժինները` դրամով, իսկ կանոնադրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ գույքով, այդ թվում՝ տվյալ Ընկերության բաժնետոմսերով.
2. Շահութաբաժինները վճարվում են Ընկերության զուտ շահույթից (կուտակված շահույթից): Որոշակի դասի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց շահութաբաժինները կարող են վճարվել հատուկ այդ նպատակով ստեղծված Ընկերության հիմնադրամների հաշվից.
3. Ըստ բաժնետոմսերի տեսակների և դասերի` միջանկյալ (եռամսյակային և կիսամյակային) շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունում է խորհուրդը: Ըստ բաժնետոմսերի տեսակների և դասերի` տարեկան շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունում է ժողովը` խորհրդի առաջարկությամբ: Միջանկյալ շահութաբաժինների չափը չի կարող գերազանցել նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով բաշխված շահութաբաժնի 50 տոկոսը: Տարեկան շահութաբաժինների չափը չի կարող ավելի լինել խորհրդի առաջարկածից և պակաս լինել` արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափից: Եթե ժողովի որոշմամբ տարեկան շահութաբաժինների չափն ըստ բաժնետոմսերի առանձին տեսակների և դասերի սահմանվում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափին հավասար, ապա այդ տեսակների և դասերի բաժնետոմսերի դիմաց տարեկան շահութաբաժիններ չեն վճարվում: Եթե ժողովի որոշմամբ տարեկան շահութաբաժինների չափն ըստ բաժնետոմսերի առանձին տեսակների և դասերի սահմանվում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափից ավելի, ապա այդ տեսակների և դասերի բաժնետոմսերի դիմաց տարեկան շահութաբաժինները վճարվում են սահմանված տարեկան շահութաբաժնի և տվյալ տարում արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների գումարի տարբերությամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  49

Ժողովն իրավունք ունի որոշում ընդունել առանձին տեսակների և դասերի բաժնետոմսերի դիմաց շահութաբաժիններ չվճարելու, իսկ արտոնյալ բաժնետոմսերի դիմաց, որոնց համար վճարվող շահութաբաժնի չափը սահմանված է կանոնադրությամբ, նաև շահութաբաժինները ոչ լրիվ չափով վճարելու մասին.
4. Տարեկան շահութաբաժինների վճարման ժամկետը սահմանվում է կանոնադրությամբ կամ ժողովի` շահութաբաժիններ վճարելու մասին որոշմամբ: Միջանկյալ շահութաբաժինների վճարման ժամկետը սահմանվում է խորհրդի` միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին որոշմամբ, բայց ոչ շուտ, քան տվյալ որոշման ընդունման պահից 30 օր անց: Տարեկան և միջանկյալ շահութաբաժինները վճարվում են շահութաբաժինների վճարման մասին որոշումն ընդունելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։ Շահութաբաժինների յուրաքանչյուր վճարման համար խորհուրդը կազմում է շահութաբաժիններ ստանալու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակ, որում պետք է ընդգրկվեն`
    ա) միջանկյալ շահութաբաժիններ վճարելու դեպքում` Ընկերության այն բաժնետերերը, որոնք ընդգրկվել են Ընկերության բաժնետերերի ռեեստրում` խորհրդի միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին որոշման կայացման օրվանից առնվազն 10 օր առաջ.
    բ) տարեկան շահութաբաժիններ վճարելու դեպքում` Ընկերության այն բաժնետերերը, որոնք ընդգրկվել են Ընկերության բաժնետերերի ռեեստրում` Ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին (այսուհետ` տարեկան ժողով) մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու օրվա դրությամբ: