Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 6
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 270 Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումը և այդ մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման կարգը. 1. Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունը կատարվում է մաքսատուրքերը, հարկերը վճարողի կողմից, այն անձանց կողմից, որոնք, սույն Օրենսգրքին համապատասխան, մաքսատուրքերը, հարկերը վճարող անձի հետ միասին կրում են մաքսատուրքերը, հարկերը վճարելու համապարտ պարտավորություն, եթե անդամ պետությունների օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ, կամ, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ, մաքսատուրքերը, հարկերը վճարելու սուբսիդիար պարտավորություն: Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել նաև այլ անձանց կողմից մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը կատարելու հնարավորություն. 2. Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը կատարվում է դրանք սույն Օրենսգրքի 266-րդ, 268-րդ և 269-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում, սույն Օրենսգրքին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա գումարների չափով վճարելու միջոցով: Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ֆիզիկական անձին անհայտ կորած կամ անաշխատունակ ճանաչելու դեպքում անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը կատարվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան. 3. Վճարողի կողմից մաքսատուրքերը, հարկերը սույն Օրենսգրքով սահմանված ժամկետում վճարելու պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վճարվում են տույժեր: Տույժերի հաշվեգրումը, վճարումը, բռնագանձումն ու վերադարձն իրականացվում են այն անդամ պետությունում, որտեղ սույն Օրենսգրքի 266-րդ հոդվածի 19-րդ կետին համապատասխան ենթակա են վճարման մաքսատուրքերը, հարկերը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան: Տույժերը չեն վճարվում այն դեպքում, երբ սույն Օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով մաքսատուրքերի, հարկերի բռնագանձում իրականացնող մաքսային մարմնի կողմից ստացվել է այն հանգամանքների ի հայտ գալու հաստատում, որոնց ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարում է: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 270 4. Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մաքսային մարմինն անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում մաքսատուրքերը, հարկերը վճարողին, ինչպես նաև այն անձանց, որոնք սույն Օրենսգրքին համապատասխան մաքսատուրքերը, հարկերը վճարողի հետ կրում են մաքսատուրքերը, հարկերը վճարելու համապարտ պարտավորություն կամ, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ, մաքսատուրքերը, հարկերը վճարելու սուբսիդիար պարտավորություն, ծանուցում է ուղարկում մաքսատուրքերի, հարկերի՝ սահմանված ժամկետում չվճարված գումարների մասին՝ բացառությամբ սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի և սույն հոդվածի 6-րդ կետին համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի: Նշված ծանուցման ձևը, դրանում նշված պահանջների կատարման կարգն ու ժամկետը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Այն դեպքերում, երբ անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը սույն Օրենսգրքի 266-րդ հոդվածի 19-րդ կետին համապատասխան ենթակա են վճարման մեկ անդամ պետությունում, իսկ մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումը, սույն հոդվածի 12-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, իրականացվում է մեկ այլ անդամ պետության մաքսային մարմնի կողմից, նշված ծանուցումն ուղարկվում է մաքսատուրքերի, հարկերի գանձումն իրականացնող մաքսային մարմնի կողմից՝ մաքսատուրքերի, հարկերի գանձման համար անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո՝ սույն Օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կարգի համաձայն. 5. Մաքսային մարմինը չի ուղարկում սույն հոդվածի 4-րդ կետում նշված ծանուցումը հետևյալ դեպքերում՝ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 270 1) անձնական օգտագործման ապրանքները բաց թողնելուց հետո հայտնաբերվում է մաքսային մուտքի մեկ օրդերում կամ սույն Օրենսգրքի 266-րդ հոդվածի 24-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված այլ մաքսային փաստաթղթում հաշվարկված մաքսատուրքերը, հարկերը չվճարելու փաստը, որոնց հանրագումարը չի գերազանցում սույն Օրենսգրքին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման համար փոխարժեքի կիրառման օրը գործող փոխարժեքով՝ 2 եվրոյին համարժեք գումարը: 2) հայտնաբերվում է սույն Օրենսգրքի 266-րդ հոդվածի 20-րդ կետում նշված՝ մաքսատուրքերի, հարկերի մեկ հաշվարկում հաշվարկված մաքսատուրքերը, հարկերը չվճարելու փաստը, որոնց հանրագումարը չի գերազանցում սույն Օրենսգրքին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման համար փոխարժեքի կիրառման օրը գործող փոխարժեքով՝ 2 եվրոյին համարժեք գումարը. 6. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել սույն հոդվածի 5-րդ կետում նշված դեպքերից տարբերվող դեպքեր, որոնց պարագայում սույն հոդվածի 4-րդ կետում նշված ծանուցումը չի ուղարկվում. 7. Սույն հոդվածի 5-րդ կետում նշված դեպքերում անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը դադարում է. 8. Սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան ուղարկված ծանուցման մեջ նշված ժամկետում անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 6-րդ կետին համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այն դեպքերում, երբ այդ ծանուցումը չի ուղարկվում՝ անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումն իրականացնող մաքսային մարմինը սույն Օրենսգրքի 11-րդ գլխին համապատասխան միջոցներ է ձեռնարկում մաքսատուրքերը, հարկերը բռնագանձելու համար՝ հաշվի առնելով սույն հոդվածը. 9. Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման միջոցներին են դասվում սույն Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետում նշված միջոցները: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 270 10. Սույն Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետում նշված միջոցներից բացի անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման այնպիսի միջոց, ինչպիսին է այն ապրանքների վրա բռնագանձում տարածելը, որոնց հետ կապված մաքսատուրքեր, հարկեր չեն վճարվել, և անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման այլ միջոցներ: Բռնագանձման տարածումն անձնական օգտագործման այնպիսի ապրանքների վրա, որոնց հետ կապված մաքսատուրքերը, հարկերը չեն վճարվել, դադարեցնում է այդպիսի ապրանքների հետ կապված մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունը. 11. Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման միջոցներ չեն կիրառվում հետևյալ դեպքերում` 1) անձնական օգտագործման հետ կապված չվճարված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման ժամկետը, որը սահմանված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումը, լրացել է. 2) անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը դադարել է մաքսատուրքերը, հարկերը վճարելու արդյունքում կամ սույն Օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ և 13-րդ կետերով և 269-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված այլ հանգամանքների արդյունքում. 3) անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը դադարել է սույն հոդվածի 10-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան սահմանված՝ մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման միջոցների կիրառման արդյունքում. 4) մաքսատուրքերի, հարկերի գումարները, որոնց բռնագանձումը հնարավոր չի եղել այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմինն իրականացրել է այդպիսի գումարների բռնագանձումը, ճանաչվել են բռնագանձման համար անհուսալի. 5) վրա է հասել այն ֆիզիկական անձի մահը, որի մոտ սույն Օրենսգրքին համապատասխան առաջացել է անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորություն, կամ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան նրան մահացած ճանաչելը. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 270 6) այլ դեպքերը, որոնք սահմանված են այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմնի կողմից կատարվում է բռնագանձումը. 12. Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը բռնագանձվում են այն մաքսային մարմինների կողմից, որոնք նշված են սույն Օրենսգրքի 69-րդ հոդվածում՝ հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերության դրույթները: Սույն Օրենսգրքի 268-րդ հոդվածի 6-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում մաքսատուրքերը, հարկերը բռնագանձվում են այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի տարածքում բացահայտվել են այդ հանգամանքները, իսկ այն դեպքում, երբ օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից Միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների հետ կապված տրամադրվել է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում՝ այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնին տրամադրվել է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում՝ այդ ապահովման հաշվին: Մաքսային մարմինների փոխգործակցությունը մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու և մաքսատուրքերի, հարկերի բռնագանձված գումարներն այն անդամ պետությանը փոխանցելու հաշվին մաքսատուրքերը, հարկերը բռնագանձելիս, որտեղ մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման, իրականացվում է սույն Օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կարգով, իսկ սույն հավելվածով չկարգավորվող մասով՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով. 13. Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների, տույժերի գումարները, որոնց բռնագանձումը հնարավոր չի եղել, ճանաչվում են բռնագանձման համար անհուսալի և դուրս են գրվում այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու հիմքերով, որի մաքսային մարմինն իրականացրել է այդպիսի գումարների բռնագանձումը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 270 14. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու ինչպես մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման առանձնահատկություններն այն դեպքերում, երբ անձնական օգտագործման միևնույն ապրանքի հետ կապված մաքսատուրքերի, հարկերի պարտավորությունն առաջացել է տարբեր հանգամանքներում և (կամ) բազմիցս, այնպես էլ մաքսային մարմինների փոխգործակցության կարգն այն դեպքերում, երբ սույն Օրենսգրքին համապատասխան, տարբեր անդամ պետություններում մաքսատուրքերը, հարկերը տարբեր հանգամանքներում ենթակա են վճարման: |