FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  383

Արգելանքի վերցված (արգելապահված) այն ապրանքների իրացումից ստացված գումարների տնօրինումը, որոնց պահպանման ժամկետը լրացել է.
1. Սույն Օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետում նշված ապրանքների իրացումից ստացված գումարներից պահվում են առաջին հերթին՝ այդ ապրանքները արգելանքի վերցնելու (արգելապահելու) օրվա դրությամբ հաշվարկված չափով ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարները, որոնք վճարման ենթակա կլինեին արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, երկրորդ հերթին՝ արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման), փոխաբեռնման (բեռնման, դատարկման), պահպանման և իրացման հետ կապված ծախսերը.
2. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման), փոխաբեռնման (բեռնման, դատարկման), պահպանման հետ կապված ծախսերի, դրանց իրացման նախապատրաստման և իրացման հետ կապված այլ ծախսերի մարման կարգը՝ սույն Օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետում նշված ապրանքների իրացումից ստացված գումարներից.
3. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պահումները հաշվի առնելով հաշվարկված՝ արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքների իրացումից ստացված գումարները վերադարձվում են հայտարարատուներին, իսկ եթե ապրանքների հայտարարագրում չի իրականացվել, ապա՝ ապրանքների սեփականատերերին՝ մաքսային մարմնում նրանց մասին տեղեկությունների առկայության դեպքում և պայմանով, որ այդ անձինք դիմեն մաքսային մարմիններ այդպիսի ապրանքների իրացումից ստացված դրամական միջոցների ստացման օրվան հաջորդող օրվանից 3 տարվա ընթացքում՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմնի կողմից արգելանքի են վերցվել (արգելապահվել են) ապրանքները.
4. Մաքսային մարմինները նշված անձանց ծանուցում են ապրանքների իրացումից ստացված՝ վերադարձման ենթակա գումարների առկայության մասին: Գլուխ 52 Մաքսային մարմինների կողմից ձեռնարկվող՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները