Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 13 Թանգարանային առարկաների և հավաքածուների օտարումը, նվիրատվությունը, հաշվառումից հանելը և փոխանակումը. 1. Պետական կամ համայնքի uեփականություն համարվող թանգարանային առարկան կամ հավաքածուն օտարման ենթակա չէ: Արգելվում է Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում ընդգրկված թանգարանային առարկաների կամ դրանց առանձին մասերի (պատկանելիքների) օտարումը կամ օգտագործումը որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոց, պարտքը մարելու միջոց կամ գրավի առարկա: Դրանց օտարման վերաբերյալ չեն կարող կնքվել գործարքներ: 2․ Արգելվում է պետական սեփականություն համարվող և թանգարանային հավաքածուներում հաշվառված թանգարանային առարկաների նվիրատվությունը. 3. Պետական կամ համայնքի uեփականություն համարվող թանգարանային առարկաների փոխանակումը թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում, եթե, համաձայն մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննության եզրակացության, փոխանակվող առարկան համարժեք է թանգարանային այլ առարկայի։ Փորձագիտական եզրակացությունը տրամադրվում է համապատասխան գործունեություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությանը։ 4․ Պետական թանգարանի թանգարանային առարկայի փոխանակումն իրականացվում է լիազոր պետական մարմնի ներկայացմամբ` Կառավարության որոշմամբ, իսկ համայնքային թանգարանի թանգարանային առարկայի փոխանակումը` համայնքի ավագանու որոշմամբ՝ համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ լիազոր պետական մարմնի փորձագիտական դրական եզրակացության հիման վրա. 5. Պետական կամ համայնքի uեփականություն համարվող թանգարանային առարկան կամ հավաքածուն թանգարանի հավաքածուի հաշվառումից կարող է հանվել` 1) թանգարանային առարկայի կամ հավաքածուի ոչնչացման (քայքայման) դեպքում` մշակութաբանական և արվեստաբանական անկախ փորձաքննության եզրակացության հիման վրա (բացառությամբ բնագիտական թանգարանների). 2) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով. 3) թանգարանային առարկայի կամ հավաքածուի փոխանակման և մեկ այլ թանգարանի փոխանցման դեպքում. 4) երբ այն այլևս գոյություն չունի կամ կորցրել է իր մշակութային և գիտական արժեքը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 13 6. Պետական սեփականություն համարվող թանգարանային առարկան կամ հավաքածուն (բացառությամբ բնագիտական թանգարանների) հաշվառումից հանվում է լիազոր պետական մարմնի ներկայացմամբ` Կառավարության որոշմամբ, իսկ համայնքային թանգարանի թանգարանային առարկան՝ համայնքի ավագանու որոշմամբ՝ համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ լիազոր պետական մարմնի դրական եզրակացության հիման վրա. 7. Պետական կամ համայնքային uեփականություն համարվող թանգարանային հավաքածուներից կորած (գտնվելու վայրը անհայտ) առարկաները չեն հանվում հաշվառումից և մնում են հաշվառված. 8. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում ընդգրկված հավատարմագրված ոչ պետական թանգարանի կամ Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում հաշվառված հավաքածու ունեցող ոչ պետական թանգարանի թանգարանային առարկաները և հավաքածուները (ամբողջական կամ առանձին) կարող են հանվել հաշվառումից սեփականատիրոջ կամ հիմնադրի որոշմամբ` այդ մասին նախապես գրավոր տեղեկացնելով լիազոր պետական մարմնին: |