FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  36

Արտոնագրի գործողության կասեցումը.
1. Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է, եթե փաստաբանը՝
    1) ընտրվել է պետական ընտրովի մարմիններում, համայնքի ղեկավարի կամ ավագանու պաշտոնում` իր լիազորությունների ժամկետով.
    2) զորակոչվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մինչև ծառայության ժամկետի լրանալը.
    3) մեկ տարուց ավելի ժամանակով առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ կատարելու իր մասնագիտական պարտականությունները, եթե առկա են առողջական վիճակը հավաստող համապատասխան փաստաթղթեր, բայց ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով.
    4) անցել է հանրային ծառայության կամ նշանակվել է նոտար` հանրային պաշտոն զբաղեցնելու, պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ գտնվելու կամ նոտարական գործունեության ողջ ժամկետի ընթացքում.
    5) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.
    6) աշխատելու կամ ուսումնառության նպատակով երեք ամսից ավելի ժամանակով մեկնելու է արտասահման, եթե առկա են աշխատելու կամ ուսումնառության մասին վկայող փաստաթղթեր, բայց ոչ ավելի, քան երկու տարի ժամկետով.
2. Փաստաբանի արտոնագրի գործողությունը կարող է կասեցվել դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակվելու դեպքում.
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության մասին փաստաբանը պարտավոր է այդ հիմքերն ի հայտ գալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, տեղյակ պահել փաստաբանների պալատի խորհրդին.
4. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը (բացառությամբ 6-րդ կետի) կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքն իրենց գործունեության ընթացում հայտնաբերում են փաստաբանների պալատի խորհուրդը, կարգապահական հանձնաժողովը կամ փաստաբանների պալատի նախագահը, ապա խորհուրդը սեփական նախաձեռնությամբ կամ կարգապահական հանձնաժողովի կամ փաստաբանների պալատի նախագահի միջնորդությամբ կարող է կասեցնել փաստաբանի արտոնագրի գործողությունը.
5. Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնում է փաստաբանների պալատի խորհուրդը: Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, փաստաբանների պալատի խորհուրդը ծանուցում է արտոնագրի գործողությունը կասեցված փաստաբանին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  36

6. Փաստաբանի արտոնագրի գործողության կասեցումը հանգեցնում է տվյալ փաստաբանի նկատմամբ սույն օրենքով նախատեսված երաշխիքների կասեցման.
7. Արտոնագիրը կասեցված փաստաբանների պալատի անդամներն իրավունք չունեն մասնակցելու փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին, և այդպիսի անդամները հաշվի չեն առնվում փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի քվորումը որոշելիս կամ փաստաբանների պալատի անդամների կողմից ժողովի հրավիրում պահանջելիս.
8. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված հիմքերը վերանալուց հետո փաստաբանի արտոնագրի գործողությունը վերականգնվում է փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ` այն փաստաբանի դիմումի հիման վրա, որի արտոնագրի գործողությունը կասեցվել էր: Սույն մասով նախատեսված դիմումը փաստաբանը պարտավոր է փաստաբանների պալատ ներկայացնել համապատասխան հիմքը վերանալուց հետո՝ ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում.
9. Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու կամ վերականգնելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ այն ստանալու պահից մեկամսյա ժամկետում.
10. Արտոնագիրը վերականգնած փաստաբանը պարտավոր է անցնել վերապատրաստման դասընթացներ` փաստաբանների պալատի խորհրդի սահմանած ժամաքանակով: