Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 112 2.2. Գտնված (ընկեցիկ) երեխան կարող է հաշվառվել որպես որդեգրման ենթակա երեխա՝ նրան հայտնաբերած մարմնի կամ անձի կողմից Ոստիկանությանն ուղղված հարցմանն ի պատասխան՝ գտնված (ընկեցիկ) երեխայի ծնողներին չհայտնաբերելու վերաբերյալ համապատասխան գրությունն ստանալուց անմիջապես հետո: Գտնված (ընկեցիկ) երեխային հայտնաբերողը պարտավոր է անհապաղ դրա մասին տեղեկացնել Ոստիկանությանը կամ համայնքի սոցիալական աշխատողին: Համայնքի սոցիալական աշխատողը կամ փաստացի խնամակալը կամ հոգաբարձուն պարտավոր է տեղեկացնել երեխայի գտնվելու վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին և հարցումն ուղարկել Ոստիկանություն երեխայի հայտնաբերումից հետո՝ եռօրյա ժամկետում: Ոստիկանությունը ծնողներին չհայտնաբերելու դեպքում հարցման պատասխանը ներկայացնում է հարցումն ստանալուց հետո՝ ոչ շուտ, քան երեք ամսվա, և ոչ ուշ, քան չորս ամսվա ընթացքում. 3. Չի թույլատրվում եղբայրների ու քույրերի որդեգրումը տարբեր անձանց կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ որդեգրումը ելնում է երեխայի լավագույն շահերից. 4. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաների որդեգրումը թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ հնարավորություն չկա այդ երեխաներին Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքում դաստիարակության հանձնելու կամ երեխաներին իրենց ազգականների կողմից որդեգրելու: Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների համար որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են դառնում երեխաներին հաշվառման վերցնելուց երրորդ ամսին հաջորդող օրը: |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 112 Որդեգրման ենթակա երեխաները. 1. Որդեգրումը դատական ակտ է, որով որդեգրվողը ձեռք է բերում կենսաբանական կապերին համարժեք ընտանեկան կապեր, որոնց շնորհիվ որդեգրողները և որդեգրվածները ձեռք են բերում ծնողների և զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներ և պարտականություններ: Որդեգրումն իրականացվում է` ելնելով Երեխայի լավագույն շահերից որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի (երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած և հաշվառված անձի) համադրման (այսուհետ՝ համադրում) հիման վրա: Երեխայի որդեգրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սույն կարգը ներառում է որդեգրմանը վերաբերող, սույն օրենսգրքով նախատեսված և Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված կարգավորումների ամբողջությունը: Որդեգրումը համարվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպման նախապատվելի ձևը. 1.1. Որդեգրման ենթակա է առանց ծնողական խնամքի մնացած այն երեխան, որի ծնողները կամ միակ ծնողը մահացել են, ճանաչվել են մահացած, զրկվել են ծնողական իրավունքներից, հրաժարվել են երեխայից կամ, սույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, երեխայի ծնողը հայտնել է իր համաձայնությունը երեխային որդեգրման տալու վերաբերյալ. 1.2․ Որդեգրման ենթակա երեխայի հաշվառման տեղեկանքի ձևը հաստատում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը. 2. Որդեգրում թույլատրվում է միայն երեխաների նկատմամբ և ելնելով նրանց լավագույն շահերից՝ պահպանելով սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության պահանջները, ինչպես նաև հաշվի առնելով երեխաների լիարժեք ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացումն ապահովելու հնարավորությունները. 2.1. Կենտրոնական նյարդային համակարգի, օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներ, բնածին, ձեռքբերովի մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխայի որդեգրում թույլատրվում է այն դեպքում, երբ որդեգրողի մոտ առկա է երեխային բուժման և խնամքի անհրաժեշտ պայմաններով ապահովելու հնարավորությունը: |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 112 5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետում որդեգրման ենթակա երեխաների տվյալները տրամադրվում են «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմնին (այսուհետ՝ Կենտրոնական մարմին) օտարերկրյա որդեգրման գործընթացներն ապահովելու համար: Սույն հոդվածի 4-րդ մասում նշված՝ երեխաների տվյալների հասանելիության և տրամադրման ժամկետը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ երեխային ցանկություն է հայտնել որդեգրել օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող խորթ հայրը, խորթ մայրը կամ մերձավոր ազգականը, և երեխայի տվյալները տրամադրվում են Կենտրոնական մարմնին երեխային հաշվառման վերցնելուն հաջորդող օրը: Սույն մասով նախատեսված որդեգրել ցանկացող անձանց հաշվառումն իրականացնում է Կենտրոնական մարմինը. 6. Որդեգրման ենթակա երեխաների առողջական վիճակի մասին գնահատականը տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարների համատեղ հրամանով սահմանված կարգով: ◙(հոդվածի 4-րդ մասում 22.10.25 ՀՕ-363-Ն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված առաջին փոփոխությունը չի իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով) |