Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 5 Հանրային տեղեկությունների բազմակի օգտագործումը. 1. Բազմակի օգտագործման կարող է տրվել միայն այն հանրային տեղեկությունը, որը օրենքով պաշտպանվող տեղեկություն չէ: Եթե օրենքով պաշտպանված է հանրային տեղեկության մի մասը, ապա բազմակի օգտագործման կարող է տրամադրվել տեղեկության այն մասը, որը չի հանդիսանում օրենքով պաշտպանված տեղեկություն, կամ հանրային տեղեկության բազմակի օգտագործումը հնարավոր է, եթե այն չի պարունակում օրենքով պաշտպանված տեղեկության բացահայտման վտանգ. 2. Հանրային տեղեկությունների փոխանակումը պետական մարմինների միջև իրենց պետական գործառույթների իրականացման նպատակով չի հանդիսանում հանրային տեղեկության բազմակի օգտագործում. 3. Արգելվում է կնքել պայմանագրեր, որոնք պայմանագրի մյուս կողմին տալիս են հանրային տեղեկության բազմակի օգտագործման բացառիկ իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ նման պայմանագիր կնքելու թույլտվություն տալիս է Կառավարությունը՝ ելնելով պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաև այլ հանրային շահերի պաշտպանության նպատակներից: Այդ պայմանագրերի կնքման հիմնավորումները և դրանց արդիականությունը տվյալ տեղեկատվությունը տնօրինողի կողմից ենթակա են վերանայման առնվազն երկու տարին մեկ. 4. Եթե հանրային տեղեկության բազմակի օգտագործման տրամադրումը խախտում է անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը, ապա այդ հանրային տեղեկությունն արգելվում է տրամադրել բազմակի օգտագործման: Այդ դեպքում կարող է տրամադրվել հանրային տեղեկության այն մասը, որը չի խախտում անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը, կամ տեղեկությունը պետք է տրամադրվի օգտագործման այնպես, որ չխախտվի անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը. 5. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին հանրային տեղեկությունը բազմակի օգտագործման համար տրամադրվում է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքով նախատեսված կարգով և չափով՝ լիցենզային պայմանագրի հիման վրա: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 5 6. Հանրային տեղեկությունների՝ օրենքով սահմանված կարգով տրամադրումը ներառում է նաև այդ տեղեկության բազմակի օգտագործման իրավունքը: Եթե տեղեկատվություն տնօրինողը լիցենզային պայմանագրի միջոցով պայմաններ է սահմանել մտավոր սեփականության իրավունքի օբյեկտ հանդիսացող հանրային տեղեկության օգտագործման համար, ապա այդ տեղեկությունն օգտագործվում է լիցենզային պայմանագրի պայմաններին համապատասխան. 7. Պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարանի հանրային տեղեկությունների կրկնօրինակումը ցանկացած կրիչի վրա, հետագայում որպես ճշգրիտ, արդիական տվյալ կամ տեղեկություն տեղեկատվական համակարգերի միջոցով ծառայություններ մատուցելու համար, արգելվում է: |