Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 Վարկային բյուրոյի գործունեությունը. 1. Վարկային բյուրոյի հիմնական նպատակն է իրականացնել վարկային տեղեկատվության, դրա համար անհրաժեշտ վարկային տեղեկատվության սուբյեկտի տվյալների հավաքման, վարկային պատմությունների մշակման, ձևավորման և պահպանման, դրանց հիման վրա վարկային զեկույցի պատրաստման գործունեություն. 2. Վարկային բյուրոն կարող է իրականացնել նաև հետևյալ լրացուցիչ գործառույթները՝ 1) հաճախորդներին մատուցել խորհրդատվական ծառայություններ` կապված վարկային տեղեկատվության, դրա համար անհրաժեշտ այլ տվյալների հավաքման, մշակման, վարկային պատմությունների ձևավորման, պահպանման և տրամադրման հետ. 2) տվյալների բազայում առկա տեղեկատվության մշակման արդյունքում մատուցել այլ ծառայություններ. 3) նախագծել և վաճառել վարկային տեղեկատվության և այլ տվյալների հավաքման, մշակման, պահպանման և փոխանցման ծրագրային ապահովման միջոցներ. 3. Կենտրոնական բանկը կարող է թույլատրել վարկային բյուրոներին իրականացնելու սույն օրենքով ուղղակիորեն չնախատեսված գործունեություն կամ գործառնություն, եթե դրանց իրականացումը կապված է իրենց գործունեության հետ կամ բխում է իրենց գործունեությունից. 4. Վարկային բյուրոն չի կարող իրականացնել սույն օրենքով և սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում՝ Կենտրոնական բանկի իրավական ակտերով չնախատեսված այլ գործունեություն: |