Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 70 Բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքները. 1. Ընդերքօգտագործողը պարտավոր է նախագծով սահմանված ժամկետներում և կարգով, ինչպես նաև ընդերքօգտագործման պայմանագրի դրույթներին համապատասխան, իրականացնել բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքներ. 2. Նախագծի փոփոխության, ընդերքի տեղամասի ընդլայնման, ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ ընդերքօգտագործման իրավունքից հրաժարվելու դեպքում ընդերքօգտագործման պայմանագրում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացումների չափի վերաբերյալ դրույթները համապատասխանաբար ենթակա են փոփոխության. 3. Եթե ընդերքօգտագործողը սահմանված ժամկետում չի կատարում նախագծով կամ ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքները, ապա լիազոր մարմինը գրավոր ծանուցման միջոցով ընդերքօգտագործողից պահանջում է իր սահմանած ժամկետում իրականացնել նշված միջոցառումները. 4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված պահանջը չկատարվելու դեպքում լիազոր մարմինը սեփական նախաձեռնությամբ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի միջոցների հաշվին ձեռնարկում է նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները` այդ մասին նախապես ծանուցելով ընդերքօգտագործողին. 5. Լիազոր մարմինն ընդերքօգտագործողների կատարած հատկացումների հաշվին հանքի փակման ծրագրով նախատեսված ժամկետներում օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով իրականացնում է մշտադիտարկում հետագա աղետների կանխման և կանխարգելման միջոցառումների մշակման համար: |