Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 10 Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝ 1) համակարգում է Հայաստանի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի նախագծի նախապատրաստման աշխատանքները. 2) ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի սահմաններում իրականացնում է ջրային ռեսուրսների համապարփակ կառավարումը և պահպանությունը. 3) մշակում է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման էկոլոգիատնտեսական հիմնավորման սկզբունքները և նորմերը. 4) դասակարգում է ջրային ռեսուրսներն ըստ օգտագործման գործառույթի և կարգավիճակի. 5) մասնակցում է ջրերի ստանդարտների մշակմանը և վերահսկում է դրանց կիրառումը. 6) ջրի ազգային ծրագրի համաձայն սահմանում է ջրային ռեսուրսների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի ու էկոլոգիական նվազագույն ելքերը և հաստատում է կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի որակական և քանակական չափանիշները. 7) հաստատում է մակերևութային և ստորերկրյա ջրառի սահմանային մեծությունները. 8) ապահովում է ջրավազանային կառավարման պլանների մշակումը և դրանց իրականացումը. 9) իր հաստատած կանոնակարգի համաձայն՝ լիազորված անձանց միջոցով ստանում է ջրօգտագործման թույլտվության հայտերը. 10) տալիս է ջրօգտագործման թույլտվությունները. 11) հաստատում է ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև ջրային համակարգերում կորուստների նորմատիվները. 12) կազմակերպում է ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացումը. 13) ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության բնագավառում ապահովում է միասնական գիտատեխնիկական պետական քաղաքականության իրականացումը, կազմակերպում է բնագավառի հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների կատարման և արդյունքների ներդրման գործընթացը. 14) համակարգում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման հարցերին առնչվող ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները. 15) բացահայտում է ջրհավաք ավազանների հյուծման սպառնալիքները և մշակում է միջոցառումներ` ջրային էկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունները կանխելու համար. |
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 10 16) կառավարության հաստատած կարգին համապատասխան ապահովում է իր կողմից մշակված փաստաթղթերի հրապարակայնությունը և հասարակայնության ծանուցումը. 17) սահմանում է ստորերկրյա ջրերի արտոնյալ օգտագործման իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ ջրառի սահմանային ծավալի չափը՝ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի համար. 18) ապահովում է ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների քարտեզների մշակումը. 19) ջրի ազգային ծրագրի պահանջների համաձայն վերահսկողություն է իրականացնում ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության բնագավառում սահմանված նորմերի՝ չափաքանակների և սահմանափակումների կատարման նկատմամբ. 20) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրում է ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության իրականացման իրավունք. 22) մշակում և հաստատում է ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների հաշվարկի մեթոդիկան: 23) ապահովում է ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի մոնիտորինգը և առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման կամ ջրօգտագործման թույլտվության պայմաններին կամ պահանջներին անհամապատասխան ջրօգտագործման վերաբերյալ ամփոփագիր (այսուհետ՝ Ամփոփագիր) կազմելը և սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված ծանուցագրի հետ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին (այսուհետ՝ Տեսչական մարմին) ներկայացնելը, որը Տեսչական մարմնի համար ստուգում իրականացնելու հիմք է: Ամփոփագրի ձևը հաստատում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարը. 24) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրում է ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համար պահանջվող ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաների հաշվարկման գործունեության իրականացման իրավունք. 25) համակարգում է ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի մշակման և իրականացման աշխատանքները։ |
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 10 Ջրային ռեսուրսների առավել արդյունավետ, նպատակաուղղված և ապակենտրոնացված կառավարումը խթանելու համար Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կազմում օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծվում են ջրավազանային կառավարման մարմիններ: |