Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 37 Վերադաս դատախազի լիազորությունները մինչդատական վարույթում. 1. Մինչդատական վարույթի ընթացքում վերադաս դատախազը՝ 1) իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում հսկող դատախազին անհապաղ հանձնարարում է միջոցներ ձեռնարկել քրեական վարույթ նախաձեռնելու և նախաքննություն սկսելու ուղղությամբ. 2) մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը հանձնարարում է ստորադաս դատախազին կամ այն իրականացնում է անձամբ՝ օգտվելով սույն օրենսգրքով մինչդատական վարույթում հսկող դատախազի լիազորություններից. 3) անհրաժեշտության դեպքում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը հանձնարարում է մի քանի դատախազների` նշանակելով դատախազների խմբի ղեկավար. 4) իր որոշմամբ հսկող դատախազին հեռացնում է վարույթից և մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը հանձնարարում այլ դատախազի կամ այն իրականացնում է անձամբ՝ օգտվելով սույն օրենսգրքով մինչդատական վարույթում հսկող դատախազի լիազորություններից. 5) օրենքով նախատեսված դեպքերում իր որոշմամբ փոխում է հսկող դատախազին. 6) եռօրյա ժամկետում որոշում է կայացնում հսկող դատախազին հայտնված բացարկի, ինչպես նաև նրա ինքնաբացարկի կապակցությամբ. 7) անհրաժեշտության դեպքում նախաձեռնում է մի քանի քննչական մարմինների համատեղ քննչական խմբի կողմից նախաքննության կատարում. 8) իր որոշմամբ, սույն օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոններին համապատասխան, վարույթը փոխանցում է նախաքննության մեկ այլ մարմնի` համակողմանի և անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով. 9) հսկող դատախազի առաջարկությամբ դիմում է իրավասու մարմիններ՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունով. 10) վերացնում է հսկող դատախազի անօրինական կամ անհիմն որոշումները և հանձնարարությունները. |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 37 11) եռօրյա ժամկետում որոշում է կայացնում հսկող դատախազի հանձնարարությունների կամ վարութային ակտերի վերաբերյալ հետաքննության մարմնի պետի, քննիչի կամ քննչական մարմնի ղեկավարի առարկությունների կապակցությամբ, ինչպես նաև վերադաս դատախազի հանձնարարությունների կամ վարութային ակտերի վերաբերյալ հսկող դատախազի առարկությունների կապակցությամբ. 12) որոշում է կայացնում հսկող դատախազի վարութային ակտերի դեմ բերված վարույթի մասնավոր մասնակիցների կամ այլ անձանց բողոքների կապակցությամբ. 13) մինչդատական վարույթի ընթացքում իրականացնում է սույն օրենսգրքով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ: |