Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 149 Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը. 1. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե` 1) միտումնավոր կերպով խախտվել են սույն օրենքի, այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև վերահսկվողի ներքին իրավական ակտերի պահանջները. 2) վերահսկվողը լիցենզիա ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, ապահովագրական, վերաապահովագրական կամ ապահովագրական միջնորդային գործունեություն չի իրականացրել. 3) վերահսկվողը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում միտումնավոր կերպով չի կատարել սույն օրենքի 145-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով Կենտրոնական բանկի տված հանձնարարականը. 4) դադարել է վերահսկվողի գործունեությունը. 5) խախտվել են սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տնտեսական նորմատիվները կամ տեխնիկական պահուստները: Լիցենզիան ուժը կորցրած կարող է ճանաչվել տնտեսական նորմատիվների կամ տեխնիկական պահուստների չափերից Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափերով շեղումների առկայության դեպքում. 6) Ընկերությունն իրականացրել է այնպիսի գործունեություն, որը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով վտանգել է կամ կարող էր վտանգել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը. 7) խախտվել են հաշվապահական հաշվառում վարելու կանոնները, ֆինանսական կամ այլ հաշվետվությունների ներկայացման կամ հրապարակման կարգը կամ պայմանները, կամ հաշվապահական հաշվառման փաստաթղթերում ներառվել են կեղծ կամ անարժանահավատ տվյալներ. 8) ֆինանսական կամ այլ հաշվետվություններում ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տվյալներ. 9) վերահսկվողի գրանցման և (կամ) լիցենզավորման կամ ապահովագրական գործակալների ռեգիստրում գրանցման կամ վերահսկվողի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման համար Կենտրոնական բանկ են ներկայացվել անարժանահավատ կամ կեղծ տեղեկություններ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 149 2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ կամ 7-րդ կետերով սահմանված հիմքով վերահսկվողի լիցենզիան ուժը կորցրած կարող է ճանաչվել, եթե վերահսկվողի մոտ ստեղծված իրավիճակի շտկման նպատակով վերահսկողական միջոցառումների (ինչպիսիք են հանդիպումը, նամակագրությունը, բացատրական աշխատանքները) իրականացման և (կամ) սույն օրենքի 145-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման արդյունքում չեն վերացվել, կամ չեն կարող վերացվել այդ խախտումները և (կամ) խախտումների պատճառները. առկա են հիմնավոր կասկածներ, որ վերահսկվողը հետագայում կկրկնի նման խախտումը: Այդ դեպքում վերահսկվողի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը պետք է համապատասխանի հետևյալ պայմաններին` 1) պետք է հիմնավորվի, որ տվյալ խախտման (խախտումների) համար վերահսկվողի մոտ ստեղծված իրավիճակի շտկման նպատակով վերահսկողական միջոցառումների իրականացման և (կամ) սույն օրենքի 145-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման արդյունքում վերահսկվողը չի իրականացրել անհրաժեշտ և արդյունավետ քայլեր խախտումների վերացման ուղղությամբ. 2) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչումը պետք է համապատասխանի խախտման (խախտումների) բնույթին և չպետք է հիմնված լինի խտրական դատողությունների վրա. 3. Լիցենզիան Կենտրոնական բանկը ճանաչում է ուժը կորցրած, եթե պարզվում է, որ վերահսկվողը լիցենզիա ստանալու համար ներկայացրել է կեղծ և անարժանահավատ տեղեկություններ. 4. Վերահսկվողի գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Վերահսկվողի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում բացառապես սույն օրենքով սահմանված կարգով: Այլ օրենքներով լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները. 5. Օտարերկրյա Ընկերությունների մասնաճյուղերի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում նաև այն դեպքում, երբ օտարերկրյա Ընկերությունն իր գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում զրկվել է ապահովագրական գործունեություն իրականացնելու իրավունքից: |