Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 5 ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ. 1. Ակումբի անդամը պարտավոր է իրականացնել ակումբի խորհրդի որոշմամբ սահմանված չափով պարտադիր նվազագույն ներդրումներ: Բացի պարտադիր նվազագույն ներդրումներից, ակումբի անդամը կարող է իրականացնել նաև կամավոր ներդրումներ: Ակումբի ներդրումներն իրականացվում են` ա) պարտադիր նվազագույն ներդրումների մասով` միայն դրամական միջոցներով. բ) կամավոր ներդրումների մասով` ցանկացած նյութական և ոչ նյութական ակտիվների տեսքով: Պարտադիր նվազագույն ներդրումն ակումբի խորհրդի որոշմամբ սահմանված փոխառության գումարի այն մասն է, որը հատկացվում է ակումբի բաժնային և համատեղ միջոցների համալրմանը: Պարտադիր նվազագույն ներդրման չափը կապված է ակումբի անդամի կողմից ստացվող փոխառության մեծությունից և ենթակա է վճարման փոխառության գումարի ստացման պահին. 2. Փոխառություն ստացող անդամների պարտադիր նվազագույն ներդրումների մեծությունը սահմանվում է երկու առանձնացված ընթացակարգերով` ա) ակումբի պահպանման, ինչպես նաև փոխառությունների վերականգնման, ֆինանսական փոխադարձ օգնության պահուստների միջոցներին հատկացումը կատարվում է ստացվող փոխառությունից, անկախ անդամի կատարած ներդրումների չափից` ակումբի կանոնադրությամբ սահմանված չափով. բ) ակումբի բաժնային ներդրումներին կատարվող հատկացման մեծությունը սահմանվում է ակումբի անդամի փաստացի կատարած ներդրումների և ստացվող փոխառության գումարի տարբերության նկատմամբ` ակումբի կանոնադրությամբ սահմանված չափով. 3. Ակումբի պարտադիր և կամավոր ներդրումների հաշվին համալրվող կանոնադրական հիմնադրամի, ինչպես նաև համատեղ սեփականություն հանդիսացող պահուստների ազատ միջոցներն ակումբի խորհրդի կողմից սահմանված համամասնությամբ ուղղվում են ակումբի անդամների փոխառությունների տրամադրմանը: |