FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  85

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցելը.
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում ընտրական ցուցակը գրանցվում է առանց քվեարկության.
2. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումից հետո նույն նիստում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրվում են հերթական համարներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` վիճակահանությամբ: Նշված համարները փոփոխման ենթակա չեն: Ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքում քվեաթերթիկներում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) և նոր ձևավորված դաշինքի համարներ չեն նշվում.
3. Գրանցման համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր համացանցային կայքում հրապարակում է կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները և նախընտրական ծրագրերը.
4. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման հարցը քննարկելիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա գտնվելու կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչը: