Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 2 Օրենքի գործողության ոլորտը. 1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող իրավաբանական անձանց (ներառյալ` դրանց ստեղծած հիմնարկների), օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների (այսուհետ` կազմակերպություններ), ինչպես նաև օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-16-րդ կետերով սահմանված խմբերի վրա. 2. Սույն օրենքը չի տարածվում՝ 1) Կենտրոնական բանկի վրա. 2) «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի գործողության ոլորտի կազմակերպությունների վրա. 3) Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, այլ միջազգային կազմակերպությունների վրա, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը. 4) ներդրումային ֆոնդերի վրա: |