FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  36

Ռիսկերի կառավարումը.
1. Կառավարիչը պարտավոր է ներդնել ռիսկերի կառավարման այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած ժամանակ հսկելու և գնահատելու դիրքերի ռիսկերը և դրանց բաժինը ֆոնդի պորտֆելի ընդհանուր ռիսկում: Կառավարիչը պարտավոր է ներդնել այնպիսի գործընթաց, որը կապահովի կարգավորվող շուկայից դուրս շրջանառվող ածանցյալ ֆինանսական գործիքների արժեքի պատշաճ և անկախ գնահատումը.
2. Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանում է Կենտրոնական բանկը.
3. Կառավարիչը պարտավոր է ապահովել, որ այն ածանցյալ ֆինանսական գործիքների հետ կապված ընդհանուր ռիսկը, որոնցում ներդրվել են ֆոնդի ակտիվները, չգերազանցի ֆոնդի ակտիվների զուտ արժեքը, բացառությամբ լրացուցիչ ռիսկով ֆոնդերի: Ընդ որում, սույն մասով նախատեսված ռիսկի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվում տվյալ ածանցյալ ֆինանսական գործիքների հիմքում ընկած ակտիվների ընթացիկ արժեքը, գործարքի մյուս կողմի հետ կապված ռիսկը, շուկայում առկա շարժը և դիրքերը փակելու ժամանակը: