FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  35

Պայմանագրային զինծառայողներին զինվորական պաշտոնի նշանակելու կարգը և պայմանները.
1. Պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնի նշանակվում է` հաշվի առնելով զինծառայողի համապատասխանությունը տվյալ պաշտոնին, մասնագիտական ու ծառայողական ունակությունները, հոգեբանական որակները, առողջական վիճակը և սույն օրենքով նախատեսված այլ պայմաններ: Պայմանագրային զինծառայողը նշանակվում է իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի` հաշվի առնելով ծառայողական գործունեության փորձը: Պայմանագրային զինծառայողի` նոր մասնագիտական զինվորական պաշտոնի նշանակմանը պետք է նախորդի համապատասխան վերապատրաստումը.
2. Բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական խմբերի զինվորական պաշտոնների կարող է նշանակվել այն պայմանագրային զինծառայողը, որը մինչև նշանակումն առնվազն երեք տարի ժամկետով զբաղեցրել է զինված ուժերի կամ այլ զորքերի ավագ հրամանատարական խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր զինվորական կոչում կամ մինչև նշանակումն այլ պետական մարմիններում առնվազն երեք տարի զբաղեցրել է զինված ուժերի ավագ հրամանատարական կամ բարձրագույն սպայական խմբերի պաշտոններին համապատասխանող պաշտոն և ունի զինված ուժերի գնդապետից ոչ ցածր համապատասխան հատուկ կոչում (դասային աստիճան).
3. Ավագ հրամանատարական կամ ավագ սպայական խմբերի զինվորական պաշտոնների կարող է նշանակվել այն պայմանագրային զինծառայողը, որը մինչև նշանակումն առնվազն երեք տարի զբաղեցրել է միջին հրամանատարական խմբի զինվորական պաշտոն կամ մինչև նշանակումն այլ պետական մարմիններում առնվազն երեք տարի զբաղեցրել է զինված ուժերի միջին հրամանատարական կամ ավագ սպայական խմբերի պաշտոններին համապատասխանող պաշտոն և ունի բարձրագույն զինվորական (մասնագիտական) կրթություն.
4. Միջին հրամանատարական խմբի զինվորական պաշտոնների կարող են նշանակվել բարձրագույն կրթությամբ կրտսեր սպայական կոչում ունեցող պայմանագրային զինծառայողները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  35

5. Կրտսեր հրամանատարական խմբի զինվորական պաշտոնների կարող են նշանակվել սպայական կամ ենթասպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած կամ համապատասխան ռազմահաշվառական մասնագիտություն ունեցող պայմանագրային զինծառայողները: Զինվորական պաշտոնին համապատասխանող ռազմահաշվառական մասնագիտությունների ցանկը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը.
6. Զինվորական պաշտոնի նշանակելիս պահպանվում են հետևյալ պայմանները.
    1) հրամանատարական և ոչ հրամանատարական խմբերի զինվորական պաշտոնների նշանակվում են համապատասխան կազմերի պայմանագրային զինծառայողներ: Այն պաշտոնների ցանկը (բացառությամբ բարձրագույն հրամանատարականի և բարձրագույն սպայականի), որոնք կարող են համալրվել ստորադաս կազմերի պայմանագրային զինծառայողներով, սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը.
    2) ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից զինվորական ծառայության համար պիտանի, սակայն ունեցած ռազմահաշվառական մասնագիտությանը ոչ պիտանի ճանաչված պայմանագրային զինծառայողն իր համաձայնությամբ կարող է նշանակվել այլ ռազմահաշվառական մասնագիտությամբ զինվորական պաշտոնի.
    3) եթե պայմանագրային զինծառայողին չի տրվում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն, ապա նա նշանակվում է այդպիսի թույլտվություն չպահանջող պաշտոնի.
    4) պայմանագրային զինծառայողին չի թույլատրվում նույն զորամասում համատեղ ծառայել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ.
    5) պայմանագրային զինծառայողները պաշտոնի (բացառությամբ բարձրագույն հրամանատարականի) նշանակվում են անհատական հրամաններով, որ արձակում է տվյալ զինվորական պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պետը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  35

6) ռազմաուսումնական հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա ավարտած զինծառայողը նշանակվում է իր ռազմահաշվառական կամ բարձրագույն կրթությանը համապատասխանող զինվորական պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում` նախկինում զբաղեցրած պաշտոնից ոչ ցածր պաշտոնի.
7. Պայմանագրային զինծառայողներին զինվորական պաշտոնի (բացառությամբ բարձրագույն հրամանատարականի) նշանակումն իրականացվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով.
8. Ռազմաբժշկական կամ ռազմաուսումնական հաստատությունների մասնագիտական կամ պրոֆեսորադասախոսական բնույթի պաշտոններում կարող են նշանակվել նաև զինվորական ծառայության մեջ չգտնվող անձինք՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով: