Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 8 Ազդագիրը. 1. Ազդագիրը պետք է պարունակի թողարկողի և առաջարկվող արժեթղթերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, որը պետք է բավարար լինի ներդրողի կողմից թողարկողի և արժեթղթերով նախատեսված պարտավորությունների ցանկացած երաշխավորի (այսուհետ՝ երաշխավոր) ակտիվների և պարտավորությունների, ֆինանսական վիճակի, եկամուտների և ծախսերի, գործունեության հեռանկարների, նրա հետ կապված ռիսկերի, ինչպես նաև այդ արժեթղթերով ամրագրված իրավունքների վերաբերյալ հիմնավորված գնահատական կազմելու համար. 2. Ազդագիրը կարող է կազմվել մեկ միասնական փաստաթղթի կամ առանձին փաստաթղթերի տեսքով: Մեկ միասնական կամ առանձին փաստաթղթերից կազմված ազդագիրը պետք է ներառի սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին բավարարող ազդագրի ամփոփաթերթ (այսուհետ՝ ամփոփաթերթ): Առանձին փաստաթղթերից կազմված ազդագիրը բաղկացած է թողարկողի վերաբերյալ տեղեկություններ պարունակող գրանցման փաստաթղթից, առաջարկվող արժեթղթերի վերաբերյալ տեղեկություններ պարունակող արժեթղթերի նկարագրից և ամփոփաթերթից: Ազդագիրն առանձին փաստաթղթերի տեսքով կազմելու դեպքում յուրաքանչյուր առանձին փաստաթուղթ ենթակա է գրանցման Կենտրոնական բանկի կողմից. 3. Ամփոփաթերթը պետք է պարունակի ոչ տեխնիկական և ազդագրի բնօրինակին համապատասխան ոճով և լեզվով հակիրճ նկարագրված էական տեղեկատվությունը թողարկողի, նրա հետ կապված ռիսկերի, ֆինանսական վիճակի և գործունեության հեռանկարների, երաշխավորի (առկայության դեպքում) և առաջարկվող արժեթղթերի վերաբերյալ: Ամփոփաթերթը պետք է պարունակի նախազգուշական դրույթ առ այն, որ ամփոփաթերթը պետք է դիտվի որպես ազդագրի ներածական համառոտ նկարագրություն, և առաջարկվող արժեթղթերում ներդրում անելու վերաբերյալ ներդրողի որոշումը պետք է հիմնված լինի ամբողջական ազդագրի վրա: Ամփոփաթերթի կազմման համար պատասխանատու անձն ամփոփաթերթում պարունակվող տեղեկատվության ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ լինելու համար (այդ թվում՝ թարգմանությանը վերաբերող մասով) կրում է քաղաքացիական պատասխանատվություն, եթե այն ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ է ազդագրի մյուս մասերի հետ դիտարկելու դեպքում: Այդ դրույթը պետք է ներառվի ամփոփաթերթում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 8 4. Ազդագրի ձևի ու բովանդակության նկատմամբ պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Կենտրոնական բանկը կարող է սահմանել ազդագրի ձևի և բովանդակության նկատմամբ տարբեր պահանջներ՝ կախված առաջարկվող արժեթղթերի տեսակից. 5. Կենտրոնական բանկը թողարկողի գրավոր դիմումի հիման վրա կարող է սահմանել ազդագրի մեջ ներառվող որոշակի տեղեկատվության հրապարակման բացառություններ, եթե՝ 1) նման տեղեկությունների բացահայտումը հակասում է հանրային շահերին կամ կհանգեցնի պետական գաղտնիքի հրապարակմանը. 2) նման տեղեկությունների բացահայտումը կարող է էապես վնասել թողարկողի օրինական շահերը պայմանով, որ այդպիսի տեղեկությունները չներառելն ազդագրում չի կարող ապակողմնորոշել ներդրողներին՝ թողարկողի, տեղաբաշխողի, երաշխավորի (առկայության դեպքում) ներկա և ապագա ֆինանսական վիճակի կամ առաջարկվող արժեթղթերով ամրագրված իրավունքների վերաբերյալ գնահատական կազմելիս. 6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում թողարկողը պարտավոր է համապատասխան տեղեկությունները ներկայացնել Կենտրոնական բանկ՝ դրա չբացահայտման անհրաժեշտության գրավոր հիմնավորման հետ մեկտեղ. 7. Կենտրոնական բանկը սույն մասով նախատեսված դիմումը ստանալու պահից` 10 աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է ընդունում տեղեկությունների գաղտնիությունը հարգելու կամ մերժելու մասին: Կենտրոնական բանկը մերժում է տեղեկությունների գաղտնիությունը, եթե բավարար հիմնավորումներով գտնում է, որ դրանք էական են, և դրանց չներառելն ազդագրում կարող է վտանգել ներդրողների շահերը կամ ապակողմնորոշել ներդրողներին՝ թողարկողի, տեղաբաշխողի, երաշխավորի (առկայության դեպքում) ներկա և ապագա ֆինանսական վիճակի կամ առաջարկվող արժեթղթերի գնահատման հետ կապված էական հանգամանքների հարցում: Տեղեկատվության գաղտնիությունը մերժելու օրվանից` 3 աշխատանքային օրվա ընթացքում, թողարկողը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել ազդագրի լրացում. 8. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու այն տեղեկությունների ցանկը և նկարագրությունը, որոնց գաղտնիությունը Կենտրոնական բանկն ամեն դեպքում բավարարում է: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 8 9. Գաղտնի տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Կենտրոնական բանկը պարտավոր է ներքին կանոնակարգերով և այլ միջոցառումների ձեռնարկմամբ բացառել նման տեղեկությունների և փաստաթղթերի հրապարակումը. 10. Եթե առաջարկվող արժեթղթերի վերջնական գինը և առաջարկի ծավալը հնարավոր չէ ներառել ազդագրում, ապա ազդագիրը պետք է առնվազն պարունակի արժեթղթի առավելագույն գինը և արժեթղթերի առաջարկի վերջնական գնի և ծավալի որոշման մեթոդը կամ պայմանները. 11. Սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված դեպքում առաջարկվող արժեթղթերի գնի և ծավալի վերաբերյալ վերջնական տեղեկատվությունն ազդագրի լրացման ձևով պետք է ներկայացվի Կենտրոնական բանկ և հրապարակվի սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով՝ մինչև տեղաբաշխման գործընթացն սկսելը: |