Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 211 3.2. Շահույթ ստանալու դեպքում սույն օրենքի 162-րդ հոդվածի, ինչպես նաև վնաս պատճառելու դեպքում 171-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված գործողությունների կատարման համար նշանակվում է տուգանք` 1) հաշվետու թողարկող չհանդիսացող արժեթղթերի հրապարակային առաջարկ անող անձի և Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրենների և այլ ղեկավարների, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող և նշանակալից մասնակցություն ունեցող, արժեթղթերի շուկայում կատարվող խոշոր գործարքներում ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված ֆիզիկական անձանց նկատմամբ` ստացված շահույթի կամ պատճառած վնասի երկու հարյուր տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափը, իսկ ներդրումային ծառայություններ մատուցող անձի, կարգավորվող շուկայի օպերատորի և հաշվետու թողարկողի տնօրենների, ղեկավարների, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող և նշանակալից մասնակցություն ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ` ստացված շահույթի կամ պատճառած վնասի երեք հարյուր տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափը. 2) իրավաբանական անձանց նկատմամբ` ստացված շահույթի կամ պատճառած վնասի երկու հարյուր հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափը, իսկ ներդրումային ծառայություններ մատուցող անձ, կարգավորվող շուկայի օպերատոր և հաշվետու թողարկող հանդիսացող իրավաբանական անձանց նկատմամբ` ստացված շահույթի կամ պատճառած վնասի երեք հարյուր հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափը. 3.3. Սույն օրենքի 162-րդ և 171-րդ հոդվածներով նախատեսված գործողությունների կատարմամբ շարունակական խախտումների (խախտումները շարունակելու) համար գանձվում է լրացուցիչ տուգանք՝ յուրաքանչյուր խախտման համար ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի՝ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 211 Տուգանքի կիրառումը. 1. Որևէ անձի կողմից սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված և արժեթղթերի շուկան կարգավորող այլ իրավական ակտերի խախտման, ինչպես նաև Կենտրոնական բանկի նախազգուշացմամբ տրված հանձնարարականի չկատարման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է կիրառելու սույն հոդվածով նախատեսված տուգանքները. 2. Եթե սույն գլխով կամ այլ օրենքով առանձին խախտումների համար ավելի մեծ չափի տուգանք սահմանված չէ, ապա դրա չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի՝ 1) հազարապատիկը՝ ֆիզիկական անձանց համար. 2) երկուհազարապատիկը՝ իրավաբանական անձանց համար. 3. Շարունակական խախտումների համար գանձվում է լրացուցիչ տուգանք՝ յուրաքանչյուր խախտման յուրաքանչյուր օրվա համար ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի՝ 1) հարյուրապատիկը՝ ֆիզիկական անձանց համար. 2) երկուհարյուրապատիկը՝ իրավաբանական անձանց համար. 3.1. Շահույթ չստանալու դեպքում սույն օրենքի 162-րդ հոդվածի, ինչպես նաև վնաս չպատճառելու դեպքում 171-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված գործողությունների կատարման համար նշանակվում է տուգանք՝ 1) հաշվետու թողարկող չհանդիսացող արժեթղթերի հրապարակային առաջարկ անող անձի և Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրենների և այլ ղեկավարների, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող և նշանակալից մասնակցություն ունեցող, արժեթղթերի շուկայում կատարվող խոշոր գործարքներում ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված ֆիզիկական անձանց նկատմամբ` մինչև նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով, իսկ ներդրումային ծառայություններ մատուցող անձի, կարգավորվող շուկայի օպերատորի և հաշվետու թողարկողի տնօրենների, ղեկավարների, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող և նշանակալից մասնակցություն ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ` մինչև նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով. 2) իրավաբանական անձանց նկատմամբ` մինչև նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով, իսկ ներդրումային ծառայություններ մատուցող անձ, կարգավորվող շուկայի օպերատոր և հաշվետու թողարկող հանդիսացող իրավաբանական անձանց նկատմամբ` մինչև նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 211 1) հաշվետու թողարկող չհանդիսացող արժեթղթերի հրապարակային առաջարկ անող անձի և Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրենների և այլ ղեկավարների, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող և նշանակալից մասնակցություն ունեցող, արժեթղթերի շուկայում կատարվող խոշոր գործարքներում ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված ֆիզիկական անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկը, իսկ ներդրումային ծառայություններ մատուցող անձի, կարգավորվող շուկայի օպերատորի և հաշվետու թողարկողի տնօրենների, ղեկավարների, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող և նշանակալից մասնակցություն ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկը. 2) իրավաբանական անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկը, իսկ ներդրումային ծառայություններ մատուցող անձ, կարգավորվող շուկայի օպերատոր և հաշվետու թողարկող հանդիսացող իրավաբանական անձանց համար` վեցհարյուրապատիկը. 4. Տուգանքի չափը որոշելիս Կենտրոնական բանկը հաշվի է առնում՝ 1) խախտման բնույթը (դիտավորության առկայությունը, անտարբերությունը կամ անփութությունը). 2) խախտմամբ այլ անձանց հասցված վնասի առկայությունը և դրա չափը. 3) անհիմն հարստացման աստիճանը՝ հաշվի առնելով այլ անձանց տրված հատուցումները. 4) նախկինում նույն անձի կողմից նույն կամ որևէ այլ խախտում թույլ տալը և դրա համար պատասխանատվության ենթարկվելը, ինչպես նաև նախկին պատասխանատվության չափն ու բնույթը. 5) նույն և այլ անձանց կողմից նման խախտումները հետագայում բացառելու անհրաժեշտության աստիճանը և այլն. 5. Սույն հոդվածով սահմանված տուգանքները գանձվում են պետական բյուջե: Չվճարելու դեպքում դրանք գանձվում են դատական կարգով՝ Կենտրոնական բանկի հայցի հիման վրա: Միջոցների փաստացի կամ հնարավոր անբավարարության դեպքում տուգանքները գանձվում են քաղաքացիական հայցերով պահանջների բավարարումից, ինչպես նաև այլ օրենքներով սահմանված տուգանքները կամ այլ տույժերը վճարելուց հետո: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 211 6. Սույն հոդվածի իմաստով շահույթը արժեթղթի` ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործման արդյունքում ձևավորված գնի և տվյալ արժեթղթի` ներքին տեղեկությունների հրապարակումից հետո ողջամիտ ժամկետում ձևավորված շուկայական արժեքի տարբերությունն է. 7. Սույն հոդվածի իմաստով վնասը արժեթղթի` գնային չարաշահման արդյունքում ձևավորված գնի և տվյալ արժեթղթի` գնային չարաշահում հանդիսացող գործողությունների դադարեցումից հետո ողջամիտ ժամկետում ձևավորված շուկայական արժեքի տարբերությունն է. 8. Կենտրոնական բանկը կարող է սահմանել շահույթի և վնասի հաշվարկման մեթոդաբանություն, որը հրապարակվում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում: |