Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 25 Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի նշանակումը, լիազորությունների դադարումը և նրան ներկայացվող պահանջները. 1. Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարը նշանակվում է հինգ տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ՝ իրավապաշտպան գործունեություն իրականացնող առնվազն հինգ հասարակական կազմակերպությունների համատեղ առաջարկությունների հիման վրա: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացվող լիազոր մարմնի ղեկավարի թեկնածուն պետք է լինի հասարակական կազմակերպությունների առաջարկած թեկնածությունների ցանկից. 2. Հասարակական կազմակերպությունների կողմից թեկնածություններ առաջարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 3. Միևնույն անձը չի կարող երկու անգամ անընդմեջ նշանակվել անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնում. 4. Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարը ղեկավարում է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի գործունեությունը և պատասխանատու է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի լիազորությունների իրականացման համար. 5. Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարն ունի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներ և պարտականություններ. 6. Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարը՝ 1) պետք է ունենա բարձրագույն կրթություն, բարձր հեղինակություն և առնվազն հինգ տարվա կառավարման ոլորտի աշխատանքային փորձ. 2) պետք է զերծ մնա իր անկախությունը և անաչառությունը կասկածի տակ դնող գործողություններից. 7. Անձնական տվյալների պաշտպանության լիազորված մարմնի ղեկավարը պաշտոնից ազատվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքում՝ 1) գրավոր դիմումի հիման վրա. 2) լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը), կամ լրացել է պաշտոնավարման ժամկետը. 3) ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 25 4) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին 12 ամսվա ընթացքում ավելի քան 140 օր ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված հղիության և ծննդաբերության կամ երեխային խնամելու համար արձակուրդը. 5) ավելի քան հինգ օր անընդմեջ առանց հարգելի պատճառի չի ներկայացել աշխատանքի. 6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած. 7) նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում: |