Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 17 Ծառայությունում պաշտոնի նշանակմանը ներկայացվող պահանջները. 1. Ծառայությունում պաշտոն կարող է զբաղեցնել միայն 18 տարին լրացած, գործունակ՝ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը՝ 1) տիրապետում է հայերենին. 2) իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու Ծառայության ծառայողի պարտականությունները. 2. Ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել նաև ազգային անվտանգության, պետական պահպանության, զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար Ծառայության ծառայողներին ներկայացվող պահանջները. 3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պետական մարմինների և Ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը. 4. Ծառայությունում ծառայության անցնելու համար թեկնածուների ընտրության, ուսումնասիրման կարգը, ինչպես նաև նրանց ներկայացվող մասնագիտական (այդ թվում՝ օտար լեզվի իմացության), ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված և այլ պահանջները, ինչպես նաև պաշտոնի նշանակման, Ծառայության ծառայողներին ծառայության նոր վայր տեղափոխման, այլ պետական մարմիններ գործուղման, կադրերի ռեզերվում ընդգրկման պայմաններն ու կարգերը սահմանում է վարչապետը. 5. Քաղաքացին Ծառայությունում ծառայության չի կարող անցնել, եթե՝ 1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից. 3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնին նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել նրա լիազորությունների իրականացումը. 4) դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար. 5) չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին. 6) նրա նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 17 7) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն. 8) միաժամանակ հանդիսանում է այլ պետության քաղաքացի կամ ունի (ունեցել է) այլ պետությունում կացության կարգավիճակ, բացառությամբ ուսման, բուժման, ընտանեկան հանգամանքների բերումով տրամադրված կացության կարգավիճակի: |