FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  33

Վարչական վարույթի կասեցումը և վերսկսումը.
1. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթը կասեցվում է, եթե՝
    1) անհնարին է տվյալ վարույթի շրջանակում որոշման ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական, քրեական դատավարության կամ մեկ այլ վարչական վարույթի կարգով քննվող գործով կայացված ակտն ուժի մեջ մտնելը.
    2) վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր կամ այլ տեղեկություններ ձեռք բերելու համար անհրաժեշտություն է առաջացել փոխօգնության կարգով դիմելու պետական, տեղական ինքնակառավարման կամ այլ մարմին կամ համապատասխան տեղեկություններ պահանջելու վարույթի մասնակցից․ 3) գործում է անհաղթահարելի ուժ կամ վարույթի իրականացումն անհնար դարձնող այլ հանգամանք, որը ժամանակավորապես խոչընդոտում է վարույթի ընթացքը.
    4) վարույթին չի ներկայացել վարչական ակտի հասցեատերը, իսկ օրենքը բացառում է առանց նրա ներկայության համապատասխան վարչական ակտ ընդունելը, կամ վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում․ 5) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր.
2. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթը կարող է կասեցվել, եթե՝
    1) սահմանված դեպքերում և կարգով չեն ներկայացվել վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր կամ այլ տեղեկություններ, կամ ներկայացվել են ոչ հավաստի կամ ոչ ամբողջական փաստաթղթեր, նյութեր կամ այլ տեղեկություններ (այդ թվում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի սահմանած դեպքերում և կարգով հանձնաժողովի որոշման ընդունման համար անհրաժեշտ համաձայնությունը, դիրքորոշումը կամ այլ փաստաթուղթ չներկայացվելու, ոչ հավաստի կամ ոչ ամբողջական փաստաթղթեր, նյութեր կամ այլ տեղեկություններ ներկայացվելու դեպքում)․ 2) նշանակվել է փորձաքննություն․ 3) առկա է ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված իրավիճակ, որը ժամանակավորապես խոչընդոտում է վարույթի ընթացքը.
    4) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  33

3. Վարչական վարույթի կասեցման ընթացքում հանձնաժողովը կարող է կատարել վարույթի վերսկսման հիմքերի պարզման և վարույթի ըստ էության քննությանը չուղղված այլ գործողություններ: Եթե վարույթի կասեցված լինելու ընթացքում ի հայտ են գալիս վարչական վարույթի կարճման հիմքեր, ապա վարույթը վերսկսվում և կարճվում է.
4. Վարչական վարույթի իրականացման ժամկետի ընթացքը կասեցվում է վարույթի կասեցման ժամանակահատվածով.
5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ, ինչպես նաև 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո.
6. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցման համար հիմք հանդիսացող հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից 60 օրը լրանալը.
7. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է փորձաքննության եզրակացության ստացման դեպքում.
8. Հանձնաժողովը վերսկսում է վարչական վարույթը սույն հոդվածով նախատեսված հիմքերի մասին տեղեկանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, որի մասին ծանուցում է վարույթի մասնակիցներին.
9. Վարչական վարույթի կասեցման մասին հանձնաժողովի որոշումն ընդունվում է գրավոր քվեարկությամբ։