Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ article 3912 Վարույթը կարճելը. 1. Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ կարճում է վարույթը, եթե` ա) բաց են թողնված սույն օրենքի 3911 հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները. բ) խախտման համար օրենքով պատասխանատվություն նախատեսված չէ. գ) վարույթն սկսելու պահին արձանագրված խախտումը հետագայում` օրենսդրության փոփոխության պարագայում, այլևս խախտում չի համարվում, կամ նման խախտման համար պատասխանատվության միջոց սահմանված չէ. դ) արձանագրված փաստը խախտում չէ. ե) սույն օրենքի 3910 հոդվածով նախատեսված պայմանագրի դադարումից հետո բանկը, ներդրումային ընկերությունը, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը, ներդրումային ֆոնդի կառավարիչը, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունը Բյուրոն, վարկային կազմակերպությունը կամ ֆինանսական խումբը ամբողջովին կատարել է պայմանագրով նախատեսված պայմանները. 2. Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ կարող է կարճել վարույթը, եթե մինչև պատասխանատվության միջոց կիրառելու մասին Կենտրոնական բանկի նախագահի որոշման ստորագրումը վերստուգվող անձը կամ դրա ղեկավարը կամովին վերացրել է խախտումը. 3. Կենտրոնական բանկի խորհուրդը կարճում է վարույթը, եթե բանկը, ներդրումային ընկերությունը, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը, ներդրումային ֆոնդի կառավարիչը ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունը, Բյուրոն կամ վարկային կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ, և կարող է կարճել վարույթը, եթե բանկի, ներդրումային ընկերության, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, ներդրումային ֆոնդի կառավարչի ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի հետ կնքվել է սույն օրենքի 3910 հոդվածով նախատեսված պայմանագիրը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ article 3912 4. Եթե խախտման վերաբերյալ վարույթը կարճվել է սույն հոդվածի 2-րդ կետի հիմքով, ապա տվյալ խախտումը համարվում է կատարված և հաշվարկվում է բանկի, ներդրումային ընկերության, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, ներդրումային ֆոնդի կառավարչի ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի կողմից թույլ տրված և արձանագրված խախտումների ընդհանուր քանակում: |