Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 50 10. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական վերադաս դատախազը ներկայացնում է դատախազի գնահատագիրը. 11. Գնահատագիրը պետք է բովանդակի տվյալներ դատախազի մասին, նրա գործնական, անձնական հատկանիշների և պաշտոնեական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում դատախազի կողմից իր կատարած աշխատանքների մասին տարին մեկ անգամ անմիջական վերադաս դատախազին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ եզրակացությունների վրա. 12. Դատախազն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր գնահատագրին: Իր գնահատագրի վերաբերյալ դատախազը կարող է գրավոր անհամաձայնություն հայտնել անմիջական վերադաս դատախազին կամ վերադաս դատախազին, ինչպես նաև որակավորման հանձնաժողովին. 13. Սույն հոդվածով սահմանված կարգով գնահատագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել դատախազի ատեստավորման արդյունքում կայացրած որոշման վրա. 14. Որակավորման հանձնաժողովն ատեստավորման արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝ 1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին. 2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` սույն օրենքով սահմանված կարգով ներառելով դատախազների ծառայողական առաջխաղացման համապատասխան ցուցակում. 3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով. 4) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` միջնորդելով արտահերթ դասային աստիճան շնորհելու մասին. 5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին` միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին. 6) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին` միջնորդելով պաշտոնից ազատելու մասին. 15. Սույն հոդվածի 14-րդ մասով կայացված որոշման մասին որակավորման հանձնաժողովն ատեստավորման օրը հայտնում է դատախազին: Դատախազն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման որոշմանը, ինչպես նաև եռօրյա ժամկետում բողոքարկելու այն գլխավոր դատախազին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 50 15.1. Սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշում կայացնելու դեպքում որակավորման հանձնաժողովը եռօրյա ժամկետում համապատասխան դատախազին ծանուցում է էլեկտրոնային համակարգում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը լրացնելու անհրաժեշտության մասին: Համապատասխան դատախազը տասնօրյա ժամկետում լրացնում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը: Սույն ժամկետը լրանալուց հետո որակավորման հանձնաժողովի նախագահը մեկօրյա ժամկետում դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով. 16. Որակավորման հանձնաժողովի որոշումը և ատեստավորման արդյունքները որակավորման հանձնաժողովի նախագահն ատեստավորման ավարտից հետո` եռօրյա ժամկետում, իսկ սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշում կայացնելու դեպքում դատախազի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո անմիջապես ներկայացնում է գլխավոր դատախազին: Դատախազի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած խորհրդատվական եզրակացությունը հաշվի է առնվում դատախազին նշանակելիս. 17. Գլխավոր դատախազը որակավորման հանձնաժողովի` սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով կայացված որոշման և ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունում է ոչ ուշ, քան որակավորման հանձնաժողովի որոշումն ու ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում. 18. Գլխավոր դատախազը որակավորման հանձնաժողովի` սույն հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետով կայացված որոշման և ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունում է համապատասխան վերապատրաստումն անցնելուց հետո` ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում. 19. Գլխավոր դատախազը որակավորման հանձնաժողովի` սույն հոդվածի 14-րդ մասի 4-րդ, 5-րդ կամ 6-րդ կետով կայացված որոշման և ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան միջնորդությունները բավարարելու կամ մերժելու մասին որոշում է ընդունում ոչ ուշ, քան որակավորման հանձնաժողովի որոշումն ու ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 50 20. Որակավորման հանձնաժողովի` սույն հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետով կայացված որոշումն արդարադատության ակադեմիայի ռեկտորին է ուղարկվում «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով. 21. Դատախազի կողմից ատեստավորման որոշման բողոքարկման դեպքում գլխավոր դատախազը որոշում է կայացնում բողոքը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ բողոքն ստանալու պահից հնգօրյա ժամկետում: Գլխավոր դատախազի կողմից բողոքը բավարարելու որոշում կայացվելու դեպքում դատախազն ատեստավորում է անցնում որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում: Գլխավոր դատախազի կողմից բողոքը մերժվելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով. 22. Դատախազների ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 50 Դատախազի ատեստավորումը. 1. Դատախազների ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին դատախազների մասնագիտական գիտելիքների, գործնական հմտությունների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման նպատակով. 2. Դատախազները երեք տարին մեկ անցնում են ատեստավորում: Դատախազի պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը անցնում է ատեստավորումը պաշտոնի նշանակվելուց երեք տարի հետո. 3. Դատախազի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել դատախազի պաշտոն զբաղեցնելուց, հերթական կամ արտահերթ ատեստավորումից առնվազն վեց ամիս հետո. 4. Դատախազի արտահերթ ատեստավորումն անցկացվում է գլխավոր դատախազի հրամանով՝ իր պատճառաբանված որոշմամբ կամ դատախազի ցանկությամբ. 5. Ատեստավորումն անցկացվում է դատախազի անմիջական մասնակցությամբ. 6. Ատեստավորման ենթակա չեն` 1) գլխավոր դատախազը և նրա տեղակալները. 2) գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, Երևան քաղաքի դատախազը, զինվորական դատախազի տեղակալը, Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազը, մարզի դատախազը, կայազորի զինվորական դատախազը, գլխավոր դատախազության ավագ դատախազը. 3) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող դատախազները, եթե նրանք ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել. 7. Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող դատախազները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նրանք ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար. 8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ դատախազները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում: Դատախազի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունվում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում. 9. Ատեստավորման ենթակա դատախազները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին: |