Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 53 ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻՑ ՔԱՂՎԱԾՔԸ. Ընկերության բաժնետիրոջ, անվանատիրոջ պահանջով Ընկերության բաժնետերերի ռեեստր վարողը պարտավոր է հաստատել Ընկերության բաժնետիրոջ, անվանատիրոջ սեփականության իրավունքը` այդ անձին ռեեստրից համապատասխան քաղվածք տրամադրելով, որում նշվում են` ա) Ընկերության պետական գրանցման տվյալները, լրիվ ֆիրմային անվանումը և գտնվելու վայրը. բ) կանոնադրական կապիտալի չափը, այդ տեսակի (առկայության դեպքում՝ նաև դասի) թողարկված բաժնետոմսերի քանակը և գումարային անվանական արժեքի չափը. գ) բաժնետոմսի յուրաքանչյուր տեսակի (առկայության դեպքում՝ նաև դասի) պետական գրանցման համարը, եթե «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն դրանք ենթակա են պետական գրանցման. դ) բաժնետոմսերի թիվը, յուրաքանչյուր բաժնետոմսի անվանական արժեքը, ինչպես նաև դրանց գումարային անվանական արժեքը. դ.1) համապատասխան դասի (առկայության դեպքում) բաժնետոմսերով դրանց սեփականատիրոջը տրամադրվող ձայների քանակը. ե) քաղվածքը տալու տարին, ամիսը, ամսաթիվը. զ) բաժնետիրոջ, անվանատիրոջ լրիվ անվանումը (ֆիզիկական անձանց համար` անունը). է) խորհրդի նախագահի և գլխավոր հաշվապահի կամ ֆինանսական հարցերով զբաղվող տնօրենի ստորագրությունները (կամ ֆաքսիմիլային վերարտադրությունները), իսկ եթե ռեեստրը վարում է մասնագիտացված կազմակերպությունը, ապա նրա համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությունը (կամ ֆաքսիմիլային վերարտադրությունը), ինչպես նաև այդ կազմակերպության պետական գրանցման տվյալները, լրիվ անվանումն ու գտնվելու վայրը. թ) օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ: Ընկերության բաժնետերերի ռեեստրից քաղվածքը արժեթուղթ չի հանդիսանում: |