Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 17 Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակում փոփոխություն կատարելը. 1. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմից թանգարանային առարկան հանված է համարվում Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակում այդ մասին նշում կատարելու օրվանից. 2. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանվում է Կառավարության սահմանած կարգով. 3. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի համայնքային մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանվում է տնօրինողի որոշմամբ՝ լիազոր պետական մարմնի դրական եզրակացության հիման վրա. 4. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի ոչ պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանվում է սեփականատիրոջ դիմումի համաձայն. 5. Պետական կամ համայնքային թանգարանների սեփականություն համարվող մշակութային արժեքները և հավաքածուները հինգ տարին մեկ ենթակա են վերագնահատման, որի ընթացակարգը սահմանում է լիազոր պետական մարմինը: Վերագնահատումն իրականացվում է մշակութային, գիտական և գնի որոշման նպատակով. 6. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակում փոփոխություն կատարվում է թանգարանային առարկաների հետազոտման, դրանց պատմական, գիտական, գեղարվեստական կամ այլ մշակութային նշանակությամբ ձեռք բերված փաստերի ճշգրտման, ինչպես նաև դրանց համակողմանի մեկնաբանման բացահայտման նպատակով՝ լիազոր պետական մարմնի թույլտվությամբ՝ հիմքերի և ժամկետի մասին նշում կատարելով գրանցամատյանում։ |