Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 248 Տեղական բյուջե վճարման ենթակա փոխադրամիջոցների գույքահարկի գումարի հաշվարկման կարգը. 1. Փոխադրամիջոցի գույքահարկը հաշվարկվում է Օրենսգրքի 243-րդ հոդվածով սահմանված հարկման բազայի և Օրենսգրքի 244-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափերի բազմապատկումով` հաշվի առնելով Օրենսգրքի 245-րդ հոդվածով սահմանված արտոնությունները և Օրենսգրքի 249-րդ հոդվածի դրույթները. 2. Օրենսգրքի 246-րդ հոդվածով սահմանված կարգով փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորության առաջացման կամ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման դադարման դեպքերում սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան հաշվարկված` փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները ճշգրտվում են տվյալ հարկային տարվա ընթացքում փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների առաջացման կամ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման դադարման ամիսներին համամասնորեն. 3. Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով շարժական գույքի կադաստր վարող մարմնից Օրենսգրքի 250-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկում են փոխադրամիջոցների գույքահարկ վճարողների փոխադրամիջոցների գույքահարկի գումարները և մինչև ընթացիկ հարկային տարվա նոյեմբերի 1-ը փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներին ներկայացնում են փոխադրամիջոցների գույքահարկի վճարման ծանուցագրեր (այդ թվում` ուղարկում են փոստով կամ հանձնում են առձեռն). 4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում ծանուցագիր չներկայացնելը փոխադրամիջոցի գույքահարկ վճարողին չի ազատում հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարելու պարտականությունից. 5. Փոխադրամիջոցի գույքահարկ վճարողները փոխադրամիջոցի գույքահարկի գծով իրենց պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք կամ տեղեկություններ ստանալու նպատակով կարող են դիմել հաշվառող մարմիններ: Հաշվառող մարմինները նշված տեղեկանքները կամ տեղեկությունները տրամադրում են դիմումները ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 248 6. Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկի հետ չհամաձայնելու դեպքում փոխադրամիջոցների գույքահարկ վճարողները հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցի մասով փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկի ճշգրտման նպատակով կարող են դիմել համապատասխան հաշվառող մարմիններ, իսկ հարկման բազայի ճշգրտման նպատակով անհրաժեշտ տեղեկություններ ու տվյալներ ստանալու նպատակով կարող են դիմել շարժական գույքի կադաստր վարող մարմին: Հաշվառող կամ լիազոր մարմինները նշված տեղեկությունները տրամադրում են դիմումները ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: |