FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  25

ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Հրդեհային անվտանգության բնագավառում պետական կառավարման մարմինների լիազորություններն են`
    ա) հրդեհային անվտանգության ապահովման բնագավառի նորմատիվ իրավական կարգավորումը, իրավական ակտերի մշակումը և պետական միջոցառումների իրականացումը.
    բ) հրդեհային պահպանության ծառայությունների ստեղծումը և նրանց գործունեության կազմակերպումը.
    գ) նպատակային ծրագրերի մշակումը և կատարման կազմակերպումը.
    դ) հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ պետական հրդեհային հսկողության և այլ հսկողական գործառույթների իրականացումը.
    ե) իրենց իրավասության սահմաններում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի և հրդեհային անվտանգության վերաբերյալ այլ ակտերի մշակման կազմակերպումը և հաստատումը.
    զ) հրդեհային անվտանգության ապահովման միջոցառումների մշակումը և իրականացումը.
    է) գիտության և տեխնիկայի զարգացման կազմակերպումը, գիտական հետազոտությունների և մշակումների համակարգումը.
    ը) տեղեկատվության, ինչպես նաև հրդեհների և դրանց հետևանքների վիճակագրական հաշվառման ապահովումը.
    թ) հակահրդեհային քարոզչությունը և քաղաքացիների` հրդեհային անվտանգության միջոցառումների ուսուցումը.
    ժ) հրդեհային պահպանության համար կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման կազմակերպումը.
    ժա) հրդեհատեխնիկական արտադրանքի արտադրությունը.
    ժբ) հրդեհաշիջումը և դրա հետ կապված վթարային-փրկարարական աշխատանքների կատարումը.
    ժգ) հակահրդեհային իրավիճակի վատթարացման դեպքում անհրաժեշտ ռեժիմի ապահովումը: