FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  30

Պետական մարմինների (ենթակա մարմինների) կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրությունը.
1. Պետական մարմինների (ենթակա մարմինների) կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով.
2. Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման համար հիմք են ընդունվում պետական մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների` սույն օրենքով սահմանված կարգով որոշված պաշտոնային դրույքաչափերը: