Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 25 Պետական օժանդակությունը և դրա արգելումը. 1. Սույն օրենքի իմաստով՝ պետական օժանդակություն է համարվում պետական օժանդակություն տրամադրող մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտին կամ տնտեսավարող սուբյեկտների որոշակի խմբին կամ որոշակի ապրանքի համար կամ որոշակի ոլորտին ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրվող ցանկացած օժանդակություն (ներառյալ՝ սուբսիդիա, դրամաշնորհ, օգնություն, վարկ, փոխառություն, գույք, արտոնություններ, այլ ֆինանսական միջոցներ կամ այլ պայմաններ), որի հետևանքով տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծվում են այնպիսի առավելություններ, որոնք ազատ տնտեսական մրցակցության պայմաններում տրամադրվող օժանդակության բացակայության դեպքում տնտեսավարող սուբյեկտները չէին ունենա. 2. Պետական օժանդակությունը, որն ուղղակի կամ անուղղակի կերպով հանգեցնում կամ կարող է հանգեցնել որևէ ապրանքային շուկայում մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը կամ վնասում կամ կարող է վնասել սպառողների շահերը, արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված օժանդակությունը նախատեսված է օրենքով կամ ուղղված է շրջակա միջավայրի պաշտպանությանը, կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացմանը և ադապտացմանը, սոցիալական բնույթի խնդիրների լուծմանը, բնական աղետների կամ այլ բացառիկ դեպքերի հետևանքով առաջացած վնասների փոխհատուցմանը, սահմանամերձ համայնքների զարգացմանը, տարածքային համաչափ զարգացմանը, մշակութային ժառանգությունների պահպանությանը, օրենքով կամ միջազգային պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարմանը. 3. Պետական օժանդակության տրամադրումը նախաձեռնող մարմինը (կազմակերպությունը) կամ այն ստանալու համար դիմող տնտեսավարող սուբյեկտը, համապատասխանաբար մինչև պետական օժանդակություն տրամադրելը կամ այն ստանալու համար դիմելը, թույլտվություն ստանալու համար իրավասու են դիմելու Հանձնաժողով. 4. Հանձնաժողովը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ գնահատում է պետական օժանդակության թույլատրելիությունը։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 25 5. Արգելված պետական օժանդակություն ստացած տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է հետ վերադարձնել որպես պետական օժանդակություն ստացած անհատապես որոշվող գույքը՝ Հանձնաժողովի որոշմամբ սահմանած կարգով և ժամկետում։ Այլ եղանակով ստացված պետական օժանդակությունը ենթակա է դադարեցման՝ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով և ժամկետում. 6. Հանձնաժողովը վարում է պետական օժանդակության միասնական գրանցամատյան, որի ձևը և վարման կարգը սահմանում է Հանձնաժողովը. 7. Պետական օժանդակություն տրամադրող մարմինները պետական օժանդակության տրամադրումից հետո Հանձնաժողով են ներկայացնում իրենց տրամադրած պետական օժանդակության վերաբերյալ տեղեկատվությունը: Կենտրոնական բանկը կարող է տրամադրված պետական օժանդակությունների վերաբերյալ տեղեկատվություն չներկայացնել Հանձնաժողով. 8. Պետական օժանդակություն տրամադրած մարմինների կողմից Հանձնաժողովին տեղեկատվության տրամադրման կարգը, ձևն ու ժամկետները սահմանում է Կառավարությունը: |