Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 39.1 Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը. 1. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ 1) սույն օրենքի պահանջների խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ. 2) փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջների խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ. 3) «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ. 4) «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ. 2. Սույն հոդվածի իմաստով՝ 1) արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե փաստաբանը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը. 2) արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե փաստաբանը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել. 3. Փաստաբանի մասնակցությամբ գործով ի վնաս փաստաբանի վստահորդի ընդունված ակտն ինքնին չի առաջացնում փաստաբանի կարգապահական պատասխանատվություն. 4. Փաստաբանին վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունները դադարեցնելու հնարավորությունը և հակառակը. 5. Փաստաբանը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության մեղքի բացակայության դեպքում. 6. Կարգապահական խախտման համար փաստաբանը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենքով սահմանված կարգով՝ Կարգապահական հանձնաժողովի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ուժի մեջ մտած որոշմամբ: Փաստաբանի կատարած կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են փաստաբանի օգտին: |