FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  53.3

Կրիպտոակտիվների վրա բռնագանձում տարածելը.
1. Հարկադիր կատարողը պարտապանին պատկանող կրիպտոակտիվները հարկադիր իրացնում է պարտապանի հետ պայմանագրային հարաբերություններում գտնվող, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ցանկացած այլ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի միջոցով: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հետ սույն հոդվածով նախատեսված հարաբերություններում հարկադիր կատարողը հանդես է գալիս որպես պարտապանի ներկայացուցիչ.
2. Կրիպտոակտիվները սույն հոդվածով սահմանված կարգով իրացնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում.
3. Կրիպտոակտիվների հարկադիր իրացման նպատակով հարկադիր կատարողը դրանց շուկայական արժեքի գնահատում չի իրականացնում, իսկ կրիպտոակտիվի վաճառքն իրականացվում է դրա՝ տվյալ պահին գործող շուկայական արժեքով՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքին և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ներքին իրավական ակտերին համապատասխան.
4. Եթե պարտապանին պատկանող կրիպտոակտիվները հնարավոր չէ իրացնել սույն հոդվածով սահմանված կարգով, ապա դրանք գնահատվում և հարկադիր իրացվում են սույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններով: