FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  1

ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Սույն օրենքի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են` էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններ (այսուհետ` ԷԲ ընկերություններ)` «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց», «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունները, ինչպես նաև դրանց հիման վրա վերակազմակերպման արդյունքում ձևավորված էլեկտրաէներգիայի բաշխման գործունեություն իրականացնող ընկերությունները. ռազմավարական ներդրող` ԷԲ ընկերությունների մասնավորեցման միջազգային մրցույթի արդյունքում սույն օրենքին համապատասխան հաղթող հայտարարված անձը, որի հետ կառավարությունը կնքել է բաժնետոմսերի վաճառքի պայմանագիր. բաժնետոմսերի վաճառքի պայմանագիր` բաժնետոմսերի փաթեթում ներառված բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ միջազգային մրցույթի արդյունքում կառավարության և ռազմավարական ներդրողի միջև կնքված պայմանագիրը. բաժնետոմսերի ուղղակի վաճառքի պայմանագիր` ԷԲ ընկերությունների բաժնետոմսերի ուղղակի վաճառքի վերաբերյալ կառավարության և միջազգային ֆինանսական հաստատության միջև կամ կառավարության և ռազմավարական ներդրողի միջև կնքված պայմանագիրը. բաժնետոմսերի փաթեթ` կառավարության կողմից որոշված այն ԷԲ ընկերությունների բաժնետոմսերը, որոնք միջազգային մրցույթի եղանակով վաճառվում են միասնական. բաժնետոմսերի դիմաց ստացված գումար` մրցութային փաստաթղթերի փաթեթի ուղարկման պահից սկսած մինչև մասնավորեցման պահից հինգերորդ ամսի լրանալու օրը մասնավորեցման արդյունքում ռազմավարական ներդրողից և ֆինանսական հաստատությունից բաժնետոմսերի վաճառքի և ուղղակի վաճառքի պայմանագրերի հիման վրա ստացված գումարը` հանած մասնավորեցման գործընթացի խորհրդատուների վարձատրության գումարները և հաջողության վճարը, ինչպես նաև ռազմավարական ներդրողին վճարված փոխհատուցումը. սակագնային մարժա` ԷԲ ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի գնման և սպառողներին դրա վաճառքի գների տարբերությունը. նախաորակավորված անձ` կառավարության կողմից սահմանված պայմաններին բավարարող անձը, որն իրավունք ունի մասնակցել միջազգային մրցույթին.
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  1

մրցույթի մասնակցության պայմաններ` կառավարության կողմից հաստատված պայմանները և պահանջները, որոնցով կանոնակարգվում է նախաորակավորված անձանց մասնակցությունը բաժնետոմսերի վաճառքի միջազգային մրցույթին. անհրաժեշտ հավաստիացումներ` մրցույթի մասնակցի կողմից կառավարության սահմանած ձևերով ներկայացվող հավաստիացումները, որոնցով հաստատվում է նրա կողմից մրցույթի մասնակցության պայմանների պահպանումը. մրցութային փաստաթղթերի փաթեթ` նախաորակավորված անձանց պաշտոնապես ուղարկվող փաստաթղթերի ամբողջությունը, որոնցում ամփոփված են մրցույթի մասնակցության պայմանները, անհրաժեշտ հավաստիացումների ձևերը, ինչպես նաև բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի նախագիծը, լիցենզիայի պայմանները, պահանջվող երաշխիքները և այլն. մրցութային առաջարկ` բաժնետոմսերի փաթեթի համար գնային առաջարկը` արտահայտված ԱՄՆ արժույթով. անհրաժեշտ հավաստիացումների վավերականություն` մրցույթի մասնակիցների կողմից ներկայացրած անհրաժեշտ հավաստիացումների համապատասխանությունը մրցույթի մասնակցության պայմաններին. մասնավորեցման պահ` բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի հիման վրա ԷԲ ընկերությունների բաժնետոմսերի սեփականության իրավունքի անցումը ռազմավարական ներդրողին: