Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 269 Դիմումի քննությունը. 1. Քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ գործն առաջին ատյանի դատարանը վարույթ ընդունելու հարցը լուծում է մեկ օրվա ընթացքում և դիմումի քննության համար դատական նիստը նշանակում է դիմումը վարույթ ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում. 2. Առաջին ատյանի դատարանը, հարուցելով գործը, միաժամանակ գործի քննության և լուծման համար անհրաժեշտ ժամանակահատվածով երկարաձգում է հոգեբուժական կազմակերպությունում քաղաքացու գտնվելու ժամկետը. 3. Դիմումի քննությանը պարտադիր է այն հոգեբուժական կազմակերպության ներկայացուցչի, որի նախաձեռնությամբ գործ է հարուցվել, ինչպես նաև այն անձի և նրա ներկայացուցչի մասնակցությունը, որի նկատմամբ լուծվում է ոչ հոժարակամ հոսպիտալացման հարցը. 4. Եթե քաղաքացու ներկայացուցիչը դիմումի քննությանը չի մասնակցում առաջին ատյանի դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, կամ քաղաքացին ներկայացուցիչ չունի, ապա դիմումի քննությանը պարտադիր է այդ քաղաքացու բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի, իսկ բնակության վայրն անհայտ լինելու դեպքում` հոգեբուժական կազմակերպության գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությունը. 5. Սույն հոդվածով նախատեսված դիմումը քննելու համար դատարանն իրավունք ունի արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշում կայացնելու առանձին ակտի ձևով, որով սահմանվում են արտագնա դատական նիստ անցկացնելու վայրը, ժամանակը, արտագնա դատական նիստ անցկացնելու հիմք հանդիսացած հանգամանքները, արտագնա դատական նիստի հետազոտման առարկան: |