FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  476

Մեղադրյալի բացակայությամբ վարույթ իրականացնելու հիմքը և պայմանները.
1. Մեղադրյալի բացակայությամբ վարույթը (այսուհետ՝ հեռակա վարույթ) իրականացվում է միայն այն դեպքում, երբ մեղադրյալը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց: Հեռակա վարույթ կարող է իրականացվել, եթե մեղադրյալը պատշաճ ծանուցված է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, իսկ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ և բավարար միջոցներ վարույթին մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար.
2. Հեռակա վարույթ չի կարող իրականացվել, եթե՝
    1) մեղադրյալի մասնակցությունը վարույթին անհնար է հարգելի պատճառով.
    2) մեղադրյալն անչափահաս է.
    3) մեղադրյալը ենթադրյալ հանցանքը կատարել է անմեղսունակության վիճակում կամ ունի պատժի նշանակումը կամ կատարումն անհնար դարձնող հոգեկան առողջության խնդիր, կամ առկա է մեղադրյալի՝ այդպիսի վիճակում լինելու վերաբերյալ ողջամիտ կասկած.
3. Հեռակա վարույթն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված կանոնները։