FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  37

Իրավունքների վերականգնումը.
1. Պետական լիազոր մարմնի առջև գործավարություն իրականացնող կողմը, որը, սույն օրենքի և վերջինիս կիրարկումն ապահովող կարգերի համաձայն, պետական լիազոր մարմնի սահմանած ժամկետներում չի կարողացել պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները, կարող է վերականգնել իր իրավունքները, եթե սահմանված ժամկետի խախտումը հանգեցնում է հայտի կամ ցանկացած դիմումի հետկանչմանը, մերժմանը կամ իրավունքից զրկմանը, և պետական լիազոր մարմինը համարում է, որ ժամկետների խախտումը տեղի է ունեցել հայտատուից անկախ հանգամանքներով.
2. Իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետի խախտման պատճառի վերացման պահից, կամ եթե կողմը հետագայում ծանուցվել է սահմանված ժամկետի խախտման մասին` այդ մասին ծանուցագիրն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում: Դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետը լրանալուց հետո պահանջված գործողությունները կատարելու դեպքում` կցելով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը: Նշված պահանջների չկատարման դեպքում դիմումը համարվում է չներկայացված.
3. Իրավունքների վերականգնման մասին դիմումը չի կարող ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժվել, եթե դիմող կողմը նախապես գրավոր չի ծանուցվել դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժման հնարավորության մասին` ծանուցագրի ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում, իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ.
4. Իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացվում է ոչ ուշ, քան սահմանված ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, իսկ եթե դիմումը վերաբերում է տարեկան պետական տուրքերի չվճարմանը` ոչ ուշ, քան սույն օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  37

5. Իրավունքների վերականգնման մասին դիմումը չի բավարարվում, եթե դա վերաբերում է սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված ժամկետներին, պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու, առաջին հայտի վավերացված պատճենը ներկայացնելու, սահմանված ժամկետների երկարաձգման, հետագա գործավարությունը շարունակելու, խնդրարկվող առաջնության ճշգրտման կամ լրացման, կամ առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնելու ժամկետներին.
6. Եթե իրավունքների վերականգնման մասին դիմում ներկայացնելիս նշված չեն եղել ժամկետը բաց թողնելու պատճառները, ապա կողմն այդ տվյալները ներկայացնում է այդ մասին պետական լիազոր մարմնի ծանուցագրի ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում: