Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ article 45.7 Արտադրական կանեփի քվոտավորման պահանջը. 1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը քվոտավորում է արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առևտուրը. 2. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիան տրամադրվում է ըստ քվոտաների. 3. Քվոտավորումը կարող է լինել տարբերակված՝ ըստ մի շարք չափանիշների, այդ թվում՝ ըստ մեկ սուբյեկտի առավելագույն և նվազագույն արտադրության կամ ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ծավալներ (քանակ) սահմանելով, ըստ տարիների՝ կոնկրետ սուբյեկտի համար տարբերակված կամ նույնական քվոտա սահմանելով. 4. Քվոտավորման տարբերակումը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 5. Քվոտայի սպառվելը համարվում է լիցենզիայի հայտի մերժման հիմք. 6. Քվոտայով նախատեսված քանակական սահմանափակումներից շեղումը համարվում է տրամադրված քվոտաների վերանայման հիմք: Քվոտաների վերանայման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Լիցենզավորված անձը մինչև լիցենզիայով սահմանված գործունեության իրականացման տվյալ տարվա վերջին եռամսյակը կարող է դիմել նույն տարվա քվոտաների վերանայման համար: Ավելացման կարգով քվոտաների վերանայման դեպքում սահմանվելիք քվոտան չպետք է գերազանցի մեկ լիցենզավորված անձի համար սահմանված և միաժամանակ ընդհանուր սահմանված քվոտաների առավելագույն քանակը: Քվոտաների փոփոխման թույլատրելի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 7. Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերով քվոտավորման պահանջներ սահմանված լինելու դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրով քվոտավորման կանոնները: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է նախատեսել Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրին համապատասխան քվոտավորման վերաբերյալ այլ պայմանների բավարարման պահանջներ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ article 45.7 8. Արտաքին առևտրի ոլորտում արտադրական կանեփ արտահանելու կամ ներմուծելու սահմանափակումների առկայության դեպքում, բացի սույն օրենքով սահմանված լիցենզավորումից, անձը պետք է ստանա նաև «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով նախատեսված լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: |