Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 3 Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) հանրային տեղեկություն՝ պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարաններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից օրենքով նախատեսված գործառույթների (այսուհետ՝ պետական գործառույթ) իրականացման նպատակով և ընթացքում օրենքով սահմանված չափով և կարգով ձեռք բերված, գրանցված կամ ցանկացած եղանակով մշակված տվյալների ամբողջություն՝ անկախ նյութական կրիչից. 2) Ինքնավար մարմին՝ «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքով նախատեսված տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողով. 3) բաց տեղեկությունների քաղաքականություն՝ թվային տիրույթում հանրային հասանելիության ապահովում այն տեղեկությունների նկատմամբ, որոնք օրենքով պաշտպանվող տեղեկություններ չեն. 4) հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալ՝ պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում գրանցված տվյալների շտեմարաններում հավաքված եզակի, չկրկնվող տվյալներ, որոնք հավաքվել են տվյալների շտեմարանում օրենքով կամ պայմանագրով նախատեսված գործառույթների, պարտականությունների կատարման ընթացքում. 5) հանրային տեղեկության բազմակի օգտագործում՝ պետական գործառույթների իրականացման նպատակով և ընթացքում ձեռք բերված ու մշակված տեղեկությունների ստացում ու օգտագործում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից՝ օրենքով չարգելված ցանկացած նպատակի համար. 6) տեղեկությունների մուտքի միասնական հարթակ՝ միասնական վեբկայք կամ ծրագրային հավելված, որն ապահովում է հասանելիություն տեղեկատվություն տնօրինողների գործունեությանը և նրանց կողմից մատուցվող ծառայություններին առնչվող հանրային տեղեկություններին, բազմակի օգտագործման ենթակա տեղեկություններին, ինչպես նաև էլեկտրոնային ծառայություններին. 7) տվյալների փոխանակման շերտ՝ ծրագրային ապահովում, որը հնարավորություն է տալիս պետական տեղեկատվական համակարգին միացած շտեմարանների, ինչպես նաև այլ տեղեկատվական համակարգերի միջև ապահովելու ցանցային կապ և փոխանակելու տեղեկություններ թվային անվտանգ միջավայրում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 3 8) տվյալների կատալոգ՝ տվյալների կառավարման գործիք, որը պարունակում է համապարփակ տեղեկություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակվող տվյալների և դրանց առնչվող մետատվյալների վերաբերյալ. 9) բաց տեղեկություն՝ տեղեկություն, որին կարող է հասանելիություն ստանալ, օգտագործել, փոփոխել և տարածել յուրաքանչյուր ոք. 10) տեղեկություններին հասանելիություն՝ տեղեկություն պահանջող անձի հարցմանը պատշաճ կարգով պատասխանելու կամ թվային անվտանգ միջավայրում ծառայություններ մատուցելու կամ տեղեկության բացահայտմամբ տեղեկատվության ազատության իրականացման եղանակ. 11) տեղեկատվական համակարգ՝ «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված համակարգ. 12) ամպային տիրույթ՝ վիրտուալ միջավայր ամպային ենթակառուցվածքում, որը նախատեսված է տեղեկատվական ռեսուրսների կառավարման և հոսթինգի համար. 13) ամպային հաշվողական ծառայություն՝ տվյալներ և կիրառական ծրագրեր պահպանելու համար կիրառվող տեխնոլոգիա, որն աշխատում է ցանցի (առանձնացված կամ համացանցի) և վիրտուալ սերվերների միջավայրում, և որն ամպային տեխնոլոգիայի կիրառմամբ հնարավորություն է տալիս մուտք գործելու համօգտագործվող և մասշտաբային հաշվողական ռեսուրսների խումբ՝ առանց համակարգը փոփոխելու. 14) ամպային ծառայության մատակարար՝ ցանկացած կազմակերպություն, որն առաջարկում է հաշվողական ծառայություններ (պահուստավորում, մշակում, ցանցային կապ) համացանցի միջոցով. 15) հանրային տեղեկությունների գաղտնիություն՝ տեղեկատվական անվտանգության սկզբունք, որի խախտումը կարող է հանգեցնել տվյալների չարտոնված բացահայտման. 16) հանրային տեղեկությունների ամբողջականություն՝ տեղեկատվական անվտանգության սկզբունք, որի խախտումը կարող է հանգեցնել տվյալների չարտոնված ձևափոխման, ամբողջականության և իսկության խախտման, ինչպես նաև դրանց մասնակի կամ ամբողջական կորստի. 17) Լիազոր մարմին՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 16-րդ կետով թվարկված ոլորտներում քաղաքականություն մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին: |