Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 60 Հանրային աշխատանքները. 1. Հանրային աշխատանքները դատարանի նշանակած և իրավասու մարմնի որոշած վայրում չվարձատրվող, դատապարտյալի ուսումնառությունից կամ աշխատանքից ազատ ժամանակահատվածում նրա կողմից հանրության համար օգտակար այնպիսի աշխատանքների կատարումն է, որոնք չեն վտանգում նրա ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը. 2. Հանրային աշխատանքները դատապարտյալի համաձայնությամբ ոչ ավելի, քան օրական 4 ժամ տևողությամբ սահմանվում են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար՝ 60-270 ժամ տևողությամբ. 3. Հանրային աշխատանքների նվազագույն տևողությունը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում կարող է պակաս լինել 60 ժամից. 4. Հանրային աշխատանքները կարող են նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասով, ինչպես նաև սույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում. 5. Հանրային աշխատանքներ չեն նշանակվում դատավճիռ կայացնելու պահին 15 տարին չլրացած անչափահասի, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ. 6. Եթե հանրային աշխատանքները նշանակելուց հետո ի հայտ է եկել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հանգամանքը, կամ տեղի է ունեցել դատապարտյալի առողջական վիճակի այնպիսի վատթարացում, որի պայմաններում նա զրկվել է հանրային աշխատանքների հետագա կատարման հնարավորությունից, ապա անձն ազատվում է պատժի հետագա կրումից. 7. Հանրային աշխատանքները կատարելուց խուսափելու դեպքում այն փոխարինվում է ազատազրկմամբ` հանրային աշխատանքների 8 ժամը հաշվարկելով ազատազրկման 1 օրվա դիմաց: Հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելիս ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել այն հոդվածի սանկցիայով տվյալ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն ժամկետը, որով նախատեսված հանցագործության համար անձը դատապարտվել է: Եթե հաշվարկի արդյունքով ազատազրկման ժամկետը պակաս է ստացվում այն հոդվածի սանկցիայով տվյալ պատժատեսակի համար նախատեսված նվազագույն ժամկետից, որով նախատեսված հանցագործության համար անձը դատապարտվել է, ապա պատիժը նշանակվում է հաշվարկի արդյունքով ստացված ժամկետի չափով: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 60 8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված կանոնով է իրականացվում հաշվարկը նաև այն դեպքում, երբ սույն օրենսգրքի Հատուկ մասի սանկցիայով ազատազրկում նախատեսված չէ: Այդ դեպքում սահմանվող ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել 1 տարին. 9. Հանրային աշխատանքները կատարելուց խուսափող է համարվում այն դատապարտյալը, որը՝ 1) 1 ամսվա ընթացքում կատարել է հանրային աշխատաժամերի հաշվառման քարտով նախատեսված աշխատանքների 90 տոկոսից պակաս հանրային աշխատանքներ` առանց հարգելի պատճառի, 2) հանրային աշխատանքների կատարման ժամանակ 1 ամսվա ընթացքում երկուսից ավելի անգամ կոպտորեն խախտել է աշխատանքային կարգապահության կանոնները, 3) ծանուցվելու դեպքում երկու և ավելի անգամ անընդմեջ կամ օրենքով նախատեսված դեպքում չի ներկայացել տարածքային մարմին, 4) հրաժարվել է հանրային աշխատանքներ կատարելուց: |