Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 31 ա) առաջին` ադմինիստրացիայի, լուծարային կառավարչի կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ և հիմնավորված ծախսերը, այդ թվում` աշխատավարձը` Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված նախահաշվի շրջանակներում. բ) երկրորդ` այն պարտատերերի պահանջները, որոնք բանկին վարկ, փոխառություն են տրամադրել կամ բանկում ավանդ են ներդրել կամ բանկային հաշվին դրամական միջոցներ են մուտքագրել բանկում ադմինիստրացիա նշանակվելուց հետո, բացառությամբ պարտատիրոջ և Կենտրոնական բանկի միջև կնքված պայմանագրով սահմանված դեպքերի. գ) երրորդ` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության դրամով բանկային ավանդները և բանկային հաշիվներին առկա մնացորդները` մինչև 16 միլիոն դրամի չափով, իսկ արտարժութային ավանդների (հաշիվների) դեպքում` 7 միլիոն դրամին համարժեք չափով: Մեկ անձի` բանկում մեկից ավելի ավանդներ (հաշիվներ) ունենալու դեպքում նրա բոլոր ավանդները միավորվում են, և դրանց հանրագումարը համարվում է մեկ ավանդ, իսկ ապահովագրական ընկերությունների լուծարման դեպքում՝ ապահովագրության պայմանագրերից բխող պահանջները, որոնք բավարարվում են սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված հերթականությամբ. դ) չորրորդ` բանկի այլ պարտավորությունները, բացառությամբ երկրորդ հերթում ընդգրկված բանկային ավանդների և բանկային հաշիվների մնացորդների. ե) հինգերորդ` պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ բանկի պարտավորությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումները. ե.1) վեցերորդ` ստորադաս փոխառություններից բխող պահանջները. զ) յոթերորդ` բանկի մասնակիցների պահանջները: Սույն կետով սահմանված` բանկի պարտատերերի պահանջների բավարարման հերթականության «գ», «դ» և «ե.1» ենթակետերով սահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում բանկի մասնակիցները և բանկի հետ կապված անձինք, որոնց նկատմամբ բանկի պարտավորությունները բավարարվում են «զ» ենթակետով սահմանված հերթում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 31 Սույն կետի «գ» ենթակետով սահմանված անձի` բանկի նկատմամբ ունեցած պահանջի գումարը 16 միլիոն դրամը (պահանջը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում` 7 միլիոն դրամին համարժեք չափը) գերազանցելու դեպքում, տվյալ անձի` մինչև 16 միլիոն դրամի չափով (պահանջը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում` 7 միլիոն դրամին համարժեք չափով) պահանջը բավարարվում է «գ» ենթակետով սահմանված հերթում, իսկ այդ գումարը գերազանցող պահանջը` «դ» ենթակետով սահմանված հերթում: Ավանդների երաշխավորման համակարգի շրջանակներում, երաշխավորված գումարը հատուցելուց հետո օրենքով սահմանված երաշխավորողը փաստացի հատուցված գումարի չափով պահանջի իրավունք է ձեռք բերում բանկի նկատմամբ այն հերթում (հերթերում), որի ընթացքում տվյալ ավանդատուն (պարտատերը) համաձայն սույն հոդվածի իրավունք կունենար ստանալ իր ավանդը (հաշվի մնացորդը): Սույն հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված բանկի այլ պարտավորությունները ներառում են նաև Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից հատուցման կազմակերպման հետ կապված ծախսերը: Միևնույն հերթի պարտատերերն ունեն իրենց պահանջների բավարարման հավասար իրավունքներ: Միևնույն հերթի պարտատերի պահանջները բավարարվում են նախորդ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարելուց հետո: «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցված գումարի չափով Բյուրոն պահանջի իրավունք է ձեռք բերում ապահովագրական ընկերության նկատմամբ այն հերթում (հերթերում), որի ընթացքում տվյալ տուժողը (պարտատերը), համաձայն սույն հոդվածի, իրավունք կունենար բավարարելու իր պահանջը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 31 3. Եթե լուծարային միջոցները չեն բավարարում որևէ հերթի բոլոր պարտատերերի պահանջներն ամբողջությամբ, ապա դրանք բավարարվում են համամասնորեն կամ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է` հիմք ընդունելով պարտավորությունների չափի մեծությունը` փոքրից դեպի ավելի մեծ առաջնահերթությամբ: Սույն մասով սահմանված պարտավորությունների բավարարման սկզբունքը հաստատում է դատարանը Կենտրոնական բանկի միջնորդությամբ` միջնորդությունը ստանալու պահից 5-օրյա ժամկետում` հաշվի առնելով այն, թե որ սկզբունքի կիրառման դեպքում հնարավոր կլինի բավարարել առավել մեծ քանակությամբ պարտատերերի պահանջները: Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ. 4. Լուծարային կառավարչի կողմից պարտատիրոջ պահանջները մերժելու կամ դրանք քննարկելուց խուսափելու դեպքում մինչև բանկի լուծարման հաշվեկշռի հաստատումը պարտատերն իրավունք ունի բողոքարկել լուծարային կառավարչի գործողությունները: Սույն կետով նախատեսված հայցադիմումը դատարանը քննում է եռօրյա ժամկետում: Դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ: Ընդ որում, եթե պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման այն հերթում, որով այդ պահին լուծարային կառավարիչն իրականացնում է պահանջների բավարարումը, ապա դատարանը կարող է կասեցնել լուծարային կառավարչի կողմից տվյալ հերթով պահանջների բավարարումը` մինչև որոշման կայացումը: Եթե պարտատերը պահանջ է ներկայացրել պարտատերերի պահանջների ներկայացման` սույն օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա նրա պահանջը բավարարվում է լուծարային այն միջոցների հաշվին, որոնք կմնան պարտատերերի ժամանակին ներկայացված պահանջների բավարարումից հետո: Եթե պահանջ ներկայացրած և լուծարային կառավարչի կողմից հաշվառված պարտատերը մինչև տվյալ հերթի պահանջների բավարարման համար լուծարային կառավարչի կողմից մամուլով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հայտարարված ժամկետի վերջին օրը չի ներկայանում իր պահանջն ստանալու համար, ապա նման պարտատիրոջը հատկացվելիք միջոցները կամ գույքն օրենքով սահմանված կարգով հանձնվում են նոտարի դեպոզիտ կամ տրամադրվում այլ բանկի` ի պահ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 31 Յուրաքանչյուր հերթի պահանջի բավարարումն սկսելուց առաջ լուծարային կառավարիչը մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հայտնում է տվյալ հերթի պահանջների բավարարման վայրի, կարգի և ժամկետների մասին տեղեկատվություն: Պահանջների բավարարման վայրին, կարգին և ժամկետներին վերաբերող հիմնական տեղեկությունները, ինչպես նաև դրանց փոփոխություններն իրավաբանական ուժ են ստանում մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից: Սույն հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետով սահմանված հերթում ընդգրկված պահանջների բավարարման ժամկետը չի կարող 21 օրից պակաս լինել: Ընդ որում, պահանջների բավարարման սահմանված ժամկետը որևիցե հիմքով բաց թողնելու պատճառաբանությամբ ենթակա չէ վերականգնման. 5. Լուծարային կառավարչի կողմից մերժված պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպես նաև դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են ներված: Եթե պարտատերը ներկայացրել է պահանջը պարտատերերի պահանջների ներկայացման` սույն օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, և պահանջը հնարավոր չէ բավարարել լուծարային միջոցները չբավարարելու պատճառով, ապա նրա պահանջը համարվում է մարված` անգամ, եթե առկա է տվյալ պահանջը ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը. 6. Սույն հոդվածով սահմանված հերթերից որևէ մեկի բավարարման ընթացքում, եթե պարզվում է, որ բանկն այլևս ակտիվ չունի կամ հնարավոր չէ այլ կերպ բավարարել բանկի պարտատերերի պահանջները, լուծարային կառավարիչը, համաձայն սույն օրենքի 32-րդ հոդվածի, կազմում է լուծարման հաշվեկշիռ և այն հաստատելու դիմումով ներկայացնում է դատարան: Դատարանի կողմից լուծարային հաշվեկշռի հաստատումից հետո պարտատերերի հետ հաշվարկները համարվում են ավարտված: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 31 ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. 1. Գրավով ապահովված պարտավորությունները բավարարվում են տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի իրացումից ստացված գումարից` արտահերթ: Եթե պարտավորության արժեքը գերազանցում է տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի իրացման արժեքը, ապա գրավով չապահովված պարտավորության մասը բավարարվում է այլ պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունների հետ համատեղ. 1.1. Ապահովագրության պայմանագրերից բխող պահանջները բավարարվում են ապահովագրական (վերաապահովագրական) ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվներից՝ արտահերթ՝ հետևյալ հերթականությամբ. 1) առաջին՝ պարտադիր ապահովագրության պայմանագրերից բխող անձի կյանքին ու առողջությանը պատճառված վնասից առաջացած պահանջները. 2) երկրորդ` պարտադիր ապահովագրության պայմանագրերից բխող այլ պահանջներ. 3) երրորդ՝ կամավոր ապահովագրության պայմանագրերից բխող անձի կյանքին ու առողջությանը պատճառված վնասից առաջացած պահանջները. 4) չորրորդ՝ կամավոր ապահովագրության պայմանագրից բխող այլ պահանջներ. 5) հինգերորդ՝ վերաապահովագրության ընդունած (ստանձնած) ռիսկերի գծով վերաապահովագրության պայմանագրերից բխող՝ անձի կյանքին ու առողջությանը պատճառված վնասից առաջացած պահանջները. 6) վեցերորդ՝ վերաապահովագրության ընդունած (ստանձնած) ռիսկերի գծով վերաապահովագրության պայմանագրերից բխող այլ պահանջներ. 7) առաջինից վեցերորդ հերթերում չընդգրկված ապահովագրության պայմանագրերից բխող այլ պահանջներ: Եթե ապահովագրության պայմանագրերից բխող պահանջների արժեքը գերազանցում է Ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների մեծությունը, ապա գերազանցող մասը բավարարվում է սույն հոդվածով՝ ապահովագրության պայմանագրերից բխող համապատասխան պահանջների բավարարման համար նախատեսված հերթում: Եթե տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների մեծությունն է գերազանցում պահանջների արժեքը, ապա գերազանցող մասն ընդգրկվում է լուծարային միջոցների կազմում և օգտագործվում է օրենքով սահմանված կարգով. 2. Բանկի պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին, հետևյալ հերթականությամբ` |