FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  87

Դատապարտյալի մեկնումները քրեակատարողական հիմնարկների սահմաններից դուրս.
1. Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայրերում տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար թողնված դատապարտյալներին կարող է թույլատրվել մեկնումներ քրեակատարողական հիմնարկների սահմաններից դուրս.
    1) կարճատև մեկնում՝ մինչև յոթ օր ժամկետով, չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երկու օրը՝ բացառիկ հանգամանքների դեպքում՝ մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, արտակարգ իրավիճակ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին.
    2) կարճատև մեկնում՝ մինչև յոթ օր ժամկետով, չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երկու օրը՝ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխա ունեցող դատապարտյալին՝ երեխային համապատասխան հաստատությունում կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով.
    3) երկարատև մեկնում՝ մինչև 30 օր ժամկետով, չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երկու օրը՝ սոցիալական վերականգնման նպատակով ցածր անվտանգային գոտում պատիժ կրող դատապարտյալին, ինչպես նաև ազատվելուց հետո կենցաղային, աշխատանքի և սոցիալական այլ հարցեր նախապես կարգավորելու համար.
2. Քրեակատարողական հիմնարկից դուրս անչափահաս երեխաներ ունեցող դատապարտյալը տարին մեկ անգամ, երեխաներին տեսակցելու նպատակով, ունի մինչև 10 օր ժամկետով կարճատև մեկնման իրավունք՝ չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երկու օրը, եթե տեսակցելու ցանկություն է հայտնել երեխան, և դա չի հակասում նրա լավագույն շահին:
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  87

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով առանձնապես ծանր հանցանքի համար 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց մեկնումներ տրամադրվում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի կամ ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքերով առանձնապես ծանր հանցանքի համար 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց մեկնումներ տրամադրվում են պատժի երկու երրորդը կրելուց հետո, իսկ ցմահ դատապարտված անձանց՝ 15 տարի հետո.
4. Միջին կամ բարձր անվտանգային գոտում պատիժ կրող դատապարտյալին մեկնում տրամադրվում է տարվա ընթացքում երկու անգամից ոչ ավելի.
5. Հոգեկան առողջության խնդիր կամ հաշմանդամություն ունեցող դատապարտյալին, որն առողջության պատճառով խնամքի կարիք ունի, ինչպես նաև անչափահաս դատապարտյալին մեկնում կարող է տրամադրվել միայն մերձավոր ազգականի կամ այլ անձի ուղեկցությամբ.
6. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ ունեցող, ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից բուժման կուրսը չանցած, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկում հակահամաճարակային միջոցառում անցկացնելու ընթացքում մեկնում կարող է տրամադրվել, եթե համապատասխան բժշկի եզրակացությամբ դատապարտյալը հասարակության կամ իր համար վտանգ չի ներկայացնում, կամ նման վտանգը վերացվում է նրան ուղեկցելու միջոցով, որը պետք է փոխհատուցվի դատապարտյալի դրամական միջոցներով.
7. Բացասական բնութագրվող դատապարտյալին մեկնում կարող է տրամադրվել միայն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի կամ ներկայացուցիչների ուղեկցությամբ.
8. Մեկնում տրամադրվելու դեպքում դատապարտյալը կարող է կրել իր առօրյա կամ այլ հագուստ.
9. Քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու ժամանակը հաշվարկվում է պատժի ժամկետի մեջ: