FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  35

Վարույթի հանրային մասնակիցների ինքնուրույնությունը և պատասխանատվությունը.
1. Քրեական վարույթի ընթացքում իր լիազորություններն իրականացնելիս վարույթի հանրային մասնակիցը գործում է ինքնուրույն` հիմնվելով օրենքի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավասու անձի հանձնարարությունների վրա: Վարույթի հանրային մասնակիցը պատասխանատու է ներքին համոզմունքի վրա հիմնված իր վարութային ակտերի համար.
2. Դատախազը պատասխանատու է քրեական հետապնդման հարուցման, չհարուցման և դադարեցման իրավաչափության, մինչդատական վարույթի օրինականության, վարույթի հանրային մասնակիցների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման օրինականության, դատարանում հանրային մեղադրանքը պաշտպանելու կամ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար անհրաժեշտ հանգամանքների վերհանման, ինչպես նաև դատական ակտի բողոքարկման կամ չբողոքարկման իրավաչափության համար.
3. Քննչական մարմնի ղեկավարը պատասխանատու է իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչների կողմից իրականացվող նախաքննության պատշաճ կազմակերպման, այդ թվում` դրա արդյունավետության համար.
4. Քննիչը պատասխանատու է նախաքննության համակողմանիության, դրա բնականոն ընթացքի, քննչական գործողություններն օրենքով սահմանված կարգով ու ժամանակին կատարելու, ինչպես նաև իր կիրառած հարկադրանքի միջոցների իրավաչափության համար.
5. Հետաքննության մարմինը պատասխանատու է գաղտնի քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներն օրենքով սահմանված կարգով, ժամանակին և արդյունավետ կատարելու, ինչպես նաև իր կիրառած հարկադրանքի միջոցների իրավաչափության համար: