Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 245 Գաղտնի քննչական գործողության արձանագրությունը. 1. Գաղտնի քննչական գործողության ընթացքն ու արդյունքներն արձանագրում է այն կատարող պաշտոնատար անձը: Արձանագրությունում պետք է նշվեն գաղտնի քննչական գործողության կատարման տեղը, ժամանակը, հանգամանքները, այն կատարող հետաքննիչի, գաղտնի քննչական գործողության այլ մասնակիցների անունները, ազգանունները, պաշտոնները, ինչպես նաև ֆիզիկական այն անձի (կամ նրա օրինական ներկայացուցչի) անունը և ազգանունը, իրավաբանական այն անձի անվանումը և գտնվելու վայրը, որոնց վրա տարածվում են գաղտնի քննչական գործողության արդյունքով ձեռք բերված տեղեկությունները, գաղտնի քննչական գործողության ընթացքում ձեռնարկված բոլոր գործողություններն այն հաջորդականությամբ, ինչպես որ դրանք կատարվել են, կիրառված հատուկ տեխնիկական միջոցները, ինչպես նաև գործողության հետևանքով ձեռք բերված տեղեկությունները, նյութերը և փաստաթղթերը: Արձանագրությունն ստորագրում է (են) գաղտնի քննչական գործողությունը կատարող պաշտոնատար անձը (անձինք). 2. Հեռախոսային հաղորդակցության վերահսկման արձանագրության մեջ պետք է բառացի վերարտադրվի ձայնագրությունը. 3. Լուսանկարչական նեգատիվները և լուսանկարները, էլեկտրոնային տեղեկատվության կրիչները, ձայներիզները, տեսաերիզները, դիապոզիտիվները, գծագրերը, պլանները, որոնք կազմվել կամ պատրաստվել են գաղտնի քննչական գործողության ընթացքում, կցվում են դրա արձանագրությանը. 4. Գաղտնի քննչական գործողությունը կատարող պաշտոնատար անձի, գաղտնի քննչական գործողության այլ մասնակիցների անունները, ազգանունները, պաշտոններն արձանագրության մեջ կարող են չնշվել, եթե դրանով կարող են բացահայտվել հետաքննության մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցները կամ այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձինք. 5. Գաղտնի քննչական գործողության արձանագրությունը հետաքննության մարմինը փոխանցում է այդ գործողությունը կատարելու հանձնարարություն տված քննիչին, իսկ համապատասխան պահանջի դեպքում՝ նաև հսկող դատախազին: Արձանագրությունն այլ մարմինների կամ անձանց փոխանցել չի թույլատրվում: |